Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Ընտրել են ամենահեշտ ու ամենավնասակար տարբերակը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուկրաինական հակամարտության արդյունքում այսօր աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի խնդրի առաջ, ուստի բնական է, որ պետությունները սկսել են քայլեր ձեռնարկել պարենի սեփական պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Սակայն պարենային ինքնաբավության հասնելու համար պետք է զարկ տալ գյուղատնտեսությանը, իսկ գյուղատնտեսության զարգացման համար առաջին հերթին ոռոգման ջրի անհրաժեշտ պաշարներ են պետք։

Օրինակ՝ Արևելյան Աֆրիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ երաշտի և ջրի պակասի արդյունքում ի վիճակի չեն ցանքատարածություններ մշակել և կոնկրետ սովի վտանգի առաջ են կանգնած։ Սակավաջրության խնդիր կարող է առաջանալ նաև հարևան երկրների վարած ջրային քաղաքականության պատճառով։ Օրինակ՝ Թուրքիան իր տարածքում ջրամբարներ է կառուցում, մեծ քանակությամբ ջուր է ամբարում, որի արդյունքում Իրաքը և Սիրիան բախվում են ջրային սակավության խնդրին, չեն կարողանում զարգացնել գյուղատնտեսությունը, իսկ այդ երկրների բնակիչներն էլ՝ բավարարել իրենց պահանջները։

Ուստի ջրային պաշարների թեման առավել քան հրատապ նշանակություն ունի։ Իհարկե, երկրներ կան, որոնք ունեն ջրի անհրաժեշտ պաշարներ, սակայն խնդիրը կապված է դրանց ոչ ճիշտ կառավարման հետ։ Եվ այդ երկրների շարքում պետք է դիտարկել նաև Հայաստանը։ Առաջին հերթին հարցն առնչվում է Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի՝ Սևանա լճի թեմային։ Իսկ լճի մակարդակի բարձրացումն, ըստ երևույթին, ենթադրելու է, որ Հայաստանը կարող է իրեն ապահովել անհրաժեշտ քաղցրահամ ջրի պաշարներով և հասնել ինքնաբավության։ Այս համատեքստում Փաշինյանն իր իշխանության համար յուրահատուկ ձեռքբերում էր համարում Սևանի մակարդակի բարձրացումը, սակայն դա չխանգարեց, որ իշխանություններն անցյալ տարի շռայլորեն ջուր բաց թողնեին, ինչի արդյունքում արդեն այս տարի լճի մակարդակը մոտ 20 սմ-ով ցածր է անցյալ տարվա մակարդակից։ Սա բավարար չէ, օրերս էլ կառավարության նիստում որոշվեց բաց թողնել 170 մլն խմ ջուր։ Բացառված չէ նաև, որ ընթացքում նաև լրացուցիչ քանակությամբ ջուր բաց թողնելու որոշում ընդունվի։ Նույնիսկ բնապահպանների համար է զարմանալի նման ահռելի քանակությամբ ջրառը, քանի որ այս տարի գարունը բավական ջրառատ է եղել, և ջրամբարներում արդեն պետք է մեծ քանակությամբ ջուր կուտակված լիներ, որի արդյունքում կթուլանար Սևանա լճի բեռը։ Բայց քիչ չէ, որ հսկայական քանակությամբ ջուր բաց թողնելով՝ նպաստում են ջրի մակարդակի իջեցմանը, մյուս կողմից էլ՝ դրանով պայմաններ են ստեղծում, որ լճի համար խնդիրներ առաջ գան նաև էկոլոգիական տեսանկյունից։ Չէ՞ որ նաև ջրի մակարդակի իջեցումն է պատճառը, որ Սևանի էկոհամակարգի ցիկլը խախտվում է, և լճի ջուրը ամռանը ծաղկում է, որի արդյունքում նաև կորցնում է իր առողջարարական ու զբոսաշրջային նշանակությունը։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն ցանկանում ջրի ամբարման տարբերակներ մտածել, ձեռնամուխ լինել նոր ջրամբարների կառուցմանը, հոգ տանել, որ ջրամբարները լցվեն, ու ջուրը ռացիոնալ և խնայողաբար օգտագործվի։ Դրա հետ մեկտեղ՝ հարկ է զարկ տալ ինտենսիվ գյուղատնտեսությանը, կիրառման մեջ դնել կաթիլային ոռոգման համակարգը և թույլ չտալ, որ գյուղոլորտում անկումային տրամադրություններն իշխեն, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Միաժամանակ երկրի պարենային պահանջները բավարարումը ենթադրում է գյուղատնտեսական գործունեության համար բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծում։ Զուգահեռ անհրաժեշտ է քայլեր նախաձեռնել Արաքս գետի ջուրն օգտագործելու ուղղությամբ և թույլ չտալ, որ Թուրքիան օգտվի առիթից, կամայականորեն ջրամբարներ կառուցի ու ամբարի գետի ջուրը՝ հայկական կողմին թողնելով ձեռնունայն։

Այնինչ այս խնդրով զբաղվելու փոխարեն, Հայաստանը, պահանջվածից ավել քանակությամբ ջուր Սևանից բաց թողնելով Հրազդան գետով դեպի Արաքս, անընդհատ «ջրում է Թուրքիայի բոստանը»։ Հաշվի առնենք նաև, որ ջրային պաշարների խնդիրը հատկապես սրվել է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո։ Ջրային ռեսուրսներով հարուստ Արցախի ահռելի տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ Ադրբեջանը, որն ընդունակ է խաթարել գազամատակարարումը ցրտից սառչող արցախահայության համար, կարող է մի օր էլ ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ հարուցել կամ աղտոտել դեպի Արցախ, ինչու չէ՝ նաև Հայաստան հոսող ջրերը։ Ուստի անհրաժեշտ է այս ուղղությամբ ևս մտածել ու անհրաժեշտ դեպքում հարցը բարձրացնել նաև միջազգային հանրության առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>