ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչու հայերը, կոլեկտիվ մտքի առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն

«Ինտելեկտի» հիմքում հունական noesis-գիտակցություն բառն է (իր արտահայտման բարձրագույն ձեւով), որից հետագայում առաջացել է լատիներեն intelligentia տերմինը, որը հունարենի ավելի մեղմ իմաստն էր արտահայտում` ուղղակի գիտակցություն: Հայերեն դա կլինի «մտավորական», որը «գիտակցությունից» ավելի ցածր` «միտք» բառի վրա է շեշտը դնում: Փաստորեն ՛՛գիտակցությունը՛՛, որի հիմքն ուսմունքն է՝ գնոսիոսը, փոխարինվել է ՛՛միտք՛՛ բառով, որի համար Ուսմունք ունենալ պետք չէ:

Միջնադարում, ինչպես Հին Հունաստանում, այդ հասկացությունն ունի աստվածաբանական երանգ, որով փորձ էր արվում բացահայտել Աստվածային Գիտակցությունը, Աստվածային Միտքը, այսինքը մեր գոյության իմաստը:

Մինչեւ 18 դարը Եվրոպայում, իսկ մեզ մոտ ավելի ուշ, մշակույթը, փիլիսոփայությունը, քաղաքականությունը միշտ աստվածաբանական հիմք է ունեցել, եւ մտավոր գործունեության հիմնական նպատակը Ճշմարտության, Կատարելության, այսինքն Աստծո մտահաղացման որոնումն է եղել:

Եթե մշակույթի հիմքում չկա Ճշմարտության որոնման խնդիր, և հետևապես Կատարելության ձգտում, չի կարող լինել զարգացում, էֆեկտիվ կառավարման համակարգ, գիտություն եւ այլն:

Կարճ, «ինտելիգենցիան» այն մարդկանց խումբն է, որոնք Ճշմարտության որոնումով են զբաղվում: 

Մինչև մեր մտածողության անատոմիային անցնելը, տեսնենք, թե կաթոլիկ ու ուղղափառ քաղաքակրթություններում ինչպես են որոնում Ճշմարտությունն ու Կատարելությունը:

Ռուսական աստվածաբանական գրականության մեջ ընդունված է միաժամանակ օգտագործել Теология եւ դրա ռուսերեն թարգմանությունը` Богословие-ն, որոնք, սակայն, տարբեր դիսցիպլինաներ են:  

Ռուսական հայտնի փիլիսոփաների եւ աստվածաբանների մի մասի կարծիքով, այդ հասկացություններն ունեն լուրջ տարբերություններ:

Теология–ի հիմքում ընկած է ռացիոնալիզմը, որը հիմնվում է երկար ժամանակ կաթոլիկության պաշտոնական գաղափարախոսը համարվող Թովմա Աքվինացու ռացիոնալիզմի վրա: Աքվինացին ասում էր, որ «Հայտնության Աստվածը միաժամանակ հանդիսանում է Բանականության ստեղծողը եւ ինքն իրեն չի կարող հակասել»: 

Այսինքն, Բանականության միջոցով կարելի է հասկանալ Աստծուն: Իսկ մինչ նա հայտնի աստվածաբան Աբելյարը հիմնավորապես միակցեց աստվածաբությունը եւ փիլիսոփայությունը: 

Ռացիոնալիզմը կաթոլիկության, հետագայում Բողոքականության հիմքն է: Կաթոլիկների համար նյութը նույնպես աստվածային է, եւ ասենք քանդակագործը քարի միջից «հանում» է աստվածային մտաղահացումը, որը նույնպես կարող է լինել կատարյալ, այսինքն, ստեղծագործության պահին նրան Աստված է հուշում ինչ անել, ինչը հանճարների հետ է պատահում: Նույնն արվեստի մյուս բնագավառներում: Ստեղծագործությունն աստվածային ակտ է, սակայն հիմնվում է բանականության վրա: Պարզ, եթե մարդուն Աստված է ստեղծել, տվել է շունչ ու բանականություն, ապա այդ աստվածային ապառատով կարելի է նրան հասնել ու հասկանալ:

Իսկ ըստ Богословие–ի Աստվածաճանաչողության հիմքը իռացիոնալիզմն է, այսինքն Աստծուն կարելի է միայն զգալ, սակայն ոչ հասկանալ, քանի որ դա մարդուն տրված չէ: Իռացիոնալիզմը, զգացմունքայնությունը ռուսական մշակույթի հիմքն է եւ պատահական չէ, որ հենց Ռուսաստանն ինքը բնորոշվում է բյուզանդական ուղղափառության հայեցակարգով` Умом Россию не понять, Аршином общим не измерить: У ней особенная стать –В Россию можно только верить: Այստեղ Աստծո բյուզանդական կոնցեպցիան է վերցված ու Աստված բառը փոխարինվել է Россия բառով ու ստացվել է բանաստեղծություն: Դա է կարելի համարել ռուսական հոգու գաղտնիքը:

Արեւմտյան մշակույթում չկան ինտելիգենտներ, այլ կան ինտելեկտուալներ, որոնք ստացել են ռացիոնալ կրթություն եւ իրենց գործի մասնագետներն են: Նրանց համար պետական կառավարման համակարգը ռացիանալ է: Հենց ռացիոնալիզմը բերեց Ռեֆորմացիային, իսկ հետագայում ոչնչացրեց Քրիստոնեությունը, ծնելով այսօրվա Նեոհեթանոսությունը, բայց դա առանձին թեմա է:

Արևմուտքում «Խիղճը», «բարոյականությունը» յուրաքանչյուր մարդու մասնավոր գործն է, իսկ կյանքի չափանիշներն` օրինականությունը, մարդու իրավունքները, ընդունված կանոնները: Օրենքները, որը մարդը ստեղծում է «գիտակցված», նույնպես Աստծո կողմից է տրված եւ այն պետք է պահպանել: 

Հակառակն է ռուսական ավանդույթը, որտեղ ինտելիգենտը իռացիոնալ է, նրան առաջնորդում է հավատը, խիղճը, զգացմունքները: Նա է հալածյալի եւ տառապյալի վերջին հույսը: Նա ուղղակիորեն դիմում է հասարակությանը, դիմադրում է իշխանությանը: Նա չի շարժվում օրենքներով, այլ՝ խղճով: 

Սա է ինտելիգենցիայի հիմնական բնութագիրը, որը մենք սովորել ենք ռուսական մշակույթից, որի հիմքն աշխարհճանաչության ուղղափառ տարբերակն է: Մյուս կողմից, ուղղափառությունը տանում է դեպի ավտորիտարիզմ, որովհետեւ այն ճշմարտությունը, որն «ընտրյալները» ստանում են Աստծուց, տրամաբանական չի եւ դառնում են դոգմաներ ոչ ընտրյալների համար, որոնք այդ Ճշմարտությունն ինքնուրույն չեն կարող ստանալ,որովհետև ընտրյալ չեն, այլ պետք է հավատան նրանց, ում այդ շնորհը տրված է: Ցարը նույնպես գործում էր Աստծո անունից եւ նրա արարքները նույնպես քննարկման ենթակա չեն: 

Ահա, ռուսական ինտելիգենցիան նաեւ պետք է պայքարի այդ դոգմաների դեմ, սակայն նույնպես ոչ ռացիոնալ եղանակներով: Իսկական ինտելիգենտը պետք է կամ իշխանությանը քննադատի, կամ էլ պաշտպանի իշխանությանը որպես Աստծո “նախագիծ”, հատուկ առաքելության համատեքստում: 

Ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչները` գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, միաժամանակ աստվածաբաններ ու փիլիսոփաներ են, միայն ճշմարտության որոնման ճանապարհին է հնարավոր մեծ արժեքներ ստեղծել: Նույնպիսի խնդիրներ ունեն նաեւ արեւմտյան արվեստագետները, որոնք սակայն հենվում են ռացիոնալիզմի վրա: Առանց Ճշմարտության որոնման չի կարող համաշխարհային նշանակության արժեք ստեղծվել:

Հայկական մշակույթն ուղղված չէ Ճշմարտության որոնմանը: Արեւելյան Քրիստոնեությունը վաղուց լուսանցքային քաղաքակրթություն է, եւ նրա բեկորները չեն կարող Ճշմարտություն որոնել, որովհետեւ յուրաքանչյուր նոր խոսք, նոր միտք կարող է հարցեր առաջացնել, որոնք կասկածի տակ կարող են դնել ավանդույթները, եւ պատահական չէ, որ առնվազն 1700 տարի քրիստոնեություն դավանող ազգը համաշխարհային փիլիսիփայության եւ աստվածաբանության մեջ չունի որեւէ դեմք, որն արժանի լինի հիշատակվելու լուրջ հանրագիտարաններում եւ բառարաններում, էլ չենք խոսում աստվածաբանական դպրոցների մասին (Տաթևացուն չհիշատակել, նրան եկեղեցին հալածում էր): 

Արեւելյան քրիստոնյաների հիմնական կենտրոնը` Ալեքսանդրիան, իր վճռական ազդեցությունն ունեցավ Իսլամի ձեւավորման վրա, իսկ քրիստոնեական թեւը հայտնվեց լուսանցքում:

Պարտված քաղաքակրթության բեկորների հենարանը Ձեւն է, այլ ոչ թե Բովանդակությունը: Ցանկացած բովանդակային որոնում կասկածի տակ է դնում Ձեւը: Ազգային մտավորականը պետք է պահպանի ձեւը եւ չհամարձակվի որոնել Ճշմարտությունը, որը կարող է խաթարել Ձեւի շուրջ համախմբված զանգվածի Միասնությունը: Եթե մտածողը պաշտպանում է ձեւը եւ չի որոնում Ճշմարտություն, չունի Խղճի մասին մտասևեռումներ, նա կատարում է պարտքն ազգի առջեւ՝ չխաթարել ինտելեկտուալ նիրհը, լացել ազգի ճակատագրի համար:

Անորոշ ավանդույթներ, անհասկանալի միասնության կոչեր, եւ անբովանդական քաղաքական բանավեճեր:

Արցախի պատերազմի պարտությունը խորքային ազգային ցնցում է, որը պետք է առաջացներ այդ պարտության խորքային պատճեռների որոնմանը, ինչը տեղի չունեցավ: 

Հրեաներն ունեն մի հատկություն, որը նրանց միշտ օգնել է ծանրագույն պարտություններից հետո վեր հառնել ու վերականգնվել: Ցանկացած կատաստրոֆայից հետո իրենց աստվածաբանները բացատրում են, որ դա ոչ թե թշնամիների, այլ նրանց ձեռքով Աստծո պատիժն է եղել, իրենց սխալների ու մեղքերի հատուցումն է ու դրանցից պետք է եզրակացություններ անել, վերափոխվել ու շարժվել առաջ: 

Մենք զուրկ ենք այդ հատկությունից, որովհետև Ճշմարտության որոնման, սխալները վերլուծելու և հետևություններ անելու մտքի դրվածք չունենք:

Եթե Արևմտյան քաղաքակրթությունը շարժվում է բանականությամբ, ուղղափառը՝ խղճով, ապա մենք բնազդներով, որոնք կանոնակարգված չեն ու տարերային են:

Հ.Գ. Հիշեցնեմ, սա ներկայիս քաղաքական իրավիճակի վերլուծությունն էր:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>