Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Սրտի բնածին արատ.Բացառիկ բժշկական փաստեր Լանֆրանկոյի կտավում

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ: Այս անգամ անդրադարձը Իտալական Բարոկկոյի դարաշրջանի նշանավոր նկարիչ Ջիովաննի Լանֆրանկոյի (Giovanni Lanfranco 1582-1647) գործերից մեկին է նվիրված:
Հռոմի Պալացիո Բարբերինիում (Palazzo Barberini) գտնվող պատկերասրահում կա մի անսովոր կտավ՝ արտակարգ ոչ միայն որպես գեղագիտական արժեք, այլ նաև որպես բժշկության պատմության կարևորագույն նմուշ: Նկարը գնվել է Իտալական կառավարության կողմից անհատական մի հավաքածուից 2011թ-ին: Այն Ջիովաննի Լանֆրանկոյի գործերից է՝ ավարտված 1620թ-ին:

GIovanni Lanfranco,S. Luca guarisce il bambino idropico, 1620

Հարվարդի համալսարանի Մասաչուսետսի Ընդհանուր հիվանդանոցի Մանկաբուժության բաժանմունքի բժիշկ Թոմաս Հեյնեն 2014-2015թթ կատարած հետազոտությունների արդյունքում, որին ներգրավված էին նաև Լանֆրանկոյի արվեստին քաջածանոթ արվեստագետներ և նրանց թվում, մասնավորապես պրոֆ. Էրիխ Շլեյերը, գտնում են, որ այս նկարում պատկերված է սրտի բնածին արատով երեխա: Ծերունին, որ բռնել է երեխայի դաստակից, ըստ դասական կրոնական իկոնագրության (iconօgraphy) ենթադրվում է, որ Սուրբ Ղուկասն է, երեխայի հետևում կանգնած երիտասարդ կինը՝ երեխայի մայրը: Ըստ Նոր Կտակարանի՝ Սուրբ Ղուկասը հայտնի է որպես “սիրելի բժիշկ” (Նոր Կտակարան, Թուղթ առ կողոսացիս 4:14 ), ուստի պատահական չէ, որ Լանֆրանկոյի կտավում նրա դիմաց դրված է Հիպոկրատի գրքերից (հիշեք հին հույն բժիշկ Հիպոկրատի երդումը): Բացի այդ կտավը գեղեցիկ հիշատակում է արվեստի ու բժշկության սերտ կապի մասին, ծերունու մյուս ձեռքին վրձիններն են և նկար (Ըստ ավանդության և կրոնի պատմության մասնագետների՝ Ս. Ղուկասն է առաջին անգամ պատկերել Ս. Կույս Մարիամին):

Ըստ Հեյնեի՝այս կտավն աննախադեպ է: Մինչ Ջիովաննի Լանֆրանկոն իտալական կերպարվեստում հայտնի չէ մեկ այլ դեպք, երբ Սուրբ Ղուկասը պատկերված է միաժամանակ և´ որպես բժիշկ, և´ որպես նկարիչ: Կտավն առավել արտառոց է բժշկական պատմության տեսանկյունից: Յուղաներկով կատարված այս նկարում հետաքրքրական է հատկապես երեխայի պատկերը՝ այտուցված որովայն, ցիանոտիկ մաշկ, մոխրագույն ֆոնի վրա լավ երևում են կապույտ ու կանաչ ակրոցիանոզի արտահայտությունները աչքերի տակ, շուրթերին ու մատների ծայրերին:

Վերածննդի ու Բարոկկոյի ժամանակաշրջանների մի շարք գործերում առկա են հիվանդ երեխաների նկարներ, բայց ոչ մի դեպք չկա, որ պատկերված լինի այտուցված (ջրգողությամբ) երեխա: Նոր Կտակարանում եվս կա դրվագ, երբ Քրիստոսը բուժում է մի ջրգողեալի, բայց հիվանդը երեխա չէ (Ավետարան ըստ Ղուկասի 14:1-6):

Ինչևէ, Ջիովաննի Լաֆրանկոյի նկարը կոչվում է Սուրբ Ղուկասը բուժում է ջրգողությամբ /այտուցված/ երեխային (S. Luca guarisce il bambino idropico): Հունարենից hydrops բառից է, արմատը hydro-ջուր, անտիկ տերմինաբանությամբ թարգմանվում է ավելորդ հեղուկ կամ այտուց: Թոմաս Հեյնեի և նրա կոլեգաների՝ մանկական սրտաբանների, կարծիքով նկարում պատկերված երեխան ունի սրտի բնածին արատ, ամենայն հավանականությամբ միջփորոքային միջնապատի մեծ դեֆեկտ Էյզենմենջերի համախտանիշի զարգացումով, բարդացած կանգային սրտային անբավարարությամբ: Այս եզրահանգման հիմքում ընկած է երեխայի տարիքը, հիվանդության արտաքին նշանների մանրամասն վերլուծությունը:

Կտավի կարևոր և հետաքրքիր դրվագներից է նաև, թե ինչպես է Սուրբ Ղուկաը բռնել երեխայի ձեռքը: Արդյո՞ք նա շոշափում է երեխայի անոթազարկը (պուլս): Արդյո՞ք ԼանՖրանկոն գիտեր սրտային անբավարարության և թույլ անոթազարկի ֆիզիոլոգիական կապի մասին: Հավանական է՝ ոչ: Լանֆրանկոյի արվեստի մասնագետները (E. Schleier) գտնում են, որ նա հետևել է դարեր շարունակ ընդունված նկարչական ավանդույթին, պատկերել բժիշկներին անոթազարկը շոշափելիս: Անոթազարկի շոշափումը և նկարագրությունը հազարամյակներ շարունակ եղել է և մինչ այժմ էլ մնում է հիվանդի զննման կարևորագույն կոմպոնենտներից (հայտնի հույն փիլիսոփա և բժիշկ Գալենը միայն այդ թեմայով 16 գիրք է գրել): 17-րդ դարի Իտալիան բժշկական հայտնագործությունների եռացող կաթսա էր, և Ջիովաննի Լանֆրանկոն, լինելով կրթված մարդ, ապրելով ու ստեղծագործելով Պարմայում, Հռոմում և Նեապոլում, չէր կարող անտարբեր լինել այդ հայտնագործությունների հանդեպ: Օրինակ, 1513թ-ին Լեոնարդո Դա Վինչին առաջին անգամ սրտի կտրվածքի վրա ցուցադրեց նախասրտերի միջնապատի դեֆեկտը, 1559թ-ին Ռեալդո Կոլոմբոն հայտնաբերեց թոքային շրջանառությունը և ներկայացրեց սրտի սիստոլան (կծկման փուլը), Ֆաբրիցիուսը 1619թ-ին հայտնաբերեց երակների կափույրները, Սանտորիուսը Պադուայից 1614թ-ին ստեղծեց առաջին գործիքը անոթազարկը ճիշտ չափելու համար: Ի դեպ, Վիլիամ Հարվեյը մինչև 1628թ-ին իր հեղափոխական “Սրտի և արյան շարժման մասին” գրքի հրատարակումը, ապրել և սովորել է Իտալիայում: Այս հայտնագործությունների շարքը կարելի է թվարկել շատ երկար, բայց վերադառնանք մեր օրերը:

Եթե առիթ ունենաք լինելու Հռումում, ժամանակ գտեք այցելելու Անտիկ արվեստի ազգային թանգարան՝ Պալացիո Բարբերինի, տեսնելու այս յուրատեսակ կտավը: Արվեստի գործ, որտեղ հարյուրավոր տարիներ առաջ տաղանդավոր նկարիչը արտացոլել է հիվանդություն (հավանաբար առաջին անգամ), որը նկարագրվել է միայն 19-րդ դարում Էյզենմենջերի, Ռոջերի և Դալռիմպլի կողմից:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>