Մևլութ Չավուշօղլու, Հիտլերը ողջունում է իր գերեզմանից․ Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում անդրադարձել է «գորշ գայլեր» ժեստին
Դիտել նաև
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
Էրդողանի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը. Չավուշօղլու
Չավուշօղլուն մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում հանդիպել Լավրովի հետ
Փաշինյանի օդանավի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը. Չավուշօղլու
ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին և պատասխանել նրա ժեստին, որն արել է Ուրուգվայում՝ ի պատասխան հայ ցուցարարների՝ Ցեղասպանության ճանաչման պահանջի։ Չավուշօղլուն «գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել հայ համայնքի ներկայացուցիչներին, թուրքերը նրան ծափահարել էին։
Մնացականյանը գրել է․«Մևլութ Չավուշօղլու, «գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, արատավոր և ռասիստական. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»։
Նշենք, որ թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձևը 2019 թվականին արգելվել էր Ավստրիայում։ Գերմանիայում Քրիստոնեադեմոկրական կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունը ևս 2018 թվականին առաջարկել էին արգելել այն՝ ողջունման այդ ձևը ֆաշիստական անվանելով։