Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
26
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը

Բանասերն առաջարկում է հեռացնել այբուբենի տառերից 11-ը, դրանք, ըստ նրա, ավելորդ են

Մասնագիտությամբ բանասեր եւ բանաստեղծ Արամայիս Մնացականյանն արդեն չորս տարի աշխատում է մաշտոցյան այբուբենը խմբագրելու ուղղությամբ: Առաջարկում է պարզեցնել լեզուն, ընդհուպ մինչեւ խոսել ու գրել ոչ այնպես, ինչպես հիմա` այդ ճանապարհին կրճատելով այբուբենի տառերի քանակը:

Նա կարծում է՝ ոչ ավելի, ոչ պակաս 28 տառը կարող է լիուլի բավական լինել` ներկայիս 39-ի փոխարեն եւ որ լեզվի ու ժողովրդի շահերից է բխում, որ այբուբենից հանվեն «Ե ե», «Ձ ձ», «Յ յ», «Պ պ», «Ջ ջ», «Ռ ռ», «Տ տ», «Ու ու», «Ք ք», «Եվ և», «Ֆ ֆ» տառերը: Այդ տարբերակի կիրառելիությունն ու արդյունավետությունը բանաստեղծը ստուգել է իր պոեզիայի մեջ:

Ի դեպ, ավելորդ տառերից ձերբազատված լեզուն պետք է կոչվի արերեն, իսկ նորացված այբուբենը «Արէն Աբէն» կամ «Աբէն»: Հենց այդ ավելորդ ու անհիմն տառերն են, ըստ մեր զրուցակցի, արեւելահայերենը բերել եռաստիճան բաղաձայնային համակարգի՝ անջրպետելով արեւմտահայերենից:

Արամայիս Մնացականյանը, որը նաեւ արերեն անուն ունի՝ Արակ, համոզված է, որ դարերի ընթացքում զարգացած ու հղկված բանավոր խոսքը ճիշտ կերպով չի արտահայտվել գրավոր խոսքում եւ դրանք իրարից շատ են հեռացել: «Գրավորը, ի վերջո, ծնվել է բանավորից: Եթե ծնվել ես բանավորից, բարի եղիր հնարավորին չափ հավատարիմ, ճշգրիտ լինել»,- ասում է նա: Ու հիմա բանասեր Մնացականյանը փորձում է մոտեցնել դրանք:

«Այն այբուբենը, որ ի սկզբանե մեզ ներկայացրին որպես մաշտոցյան, արդեն խնդիր ուներ, բոլոր լեզվաբանները դարերի ընթացքում ընդունել են՝ «ու» պարզ ձայնավորը ճիշտ չէ արտահայտված այդ այբուբենում: Իմ առաջարկած այբուբենը այսօր ինձ համար գործածելի եւ կիրառելի է որպես 28 տառերի համակարգ, չնայած չորս տարվա ընթացքում այն անցել է կրճատվելու մի քանի փուլ եւ այսօր վերջնական է: 11 տառ պակասել է, եւ դա ինձ չի խանգարում այս այբուբենով պոեզիա ստեղծել»,- շարունակում է նա:

Արերեն իր բանաստեղծություններում Արակը, օրինակ, «ոսկեփետուր» բառը գրում է «օկսէփէթոր», վերծանելը՝ «վէրծէնոմ», հայրը»՝ «հէր» կամ «աթ», «սրտումը»՝ «սիրթոմ», «մայրակոչը»՝ «մէրակճ»: Ընդ որում, նրա ոտանավորներում շատ քիչ են հանդիպում մեզ ծանոթ ուղղագրությամբ ու հնչողությամբ բառեր:

Արամայիս Մնացականյանը գոհունակությամբ բացատրում է, որ նոր այբուբենի կիրառության ժամանակ նաեւ մաղվելու է արերեն դարձած հայերենի բառապաշարը: Բայց մի՞թե լեզվի հարստությունը լավ բան չէ: Փոփոխությունների ջատագով բանաստեղծի կարծիքով՝ բնավ էլ չէ: «Մեր բառապաշարը որ հասցրել ենք 127, 130, 270 հազարի, անգլերենի բառարանում ընդամենը 50 հազար բառ կա, ինչպես է, որ անգլերենը 50 հազար բառով աշխարհ է գրավել, մեզ պետք է 270 հազար բառ հորինել, որ լեզուն կոչենք ճոխ»,- չի համաձայնում Արակը:

Ու թեպետ նա, ըստ էության, նոր լեզու է առաջարկում՝ իր բանավոր ու գրավոր դրսեւորումներով, իսկ այբուբենը փոփոխելուց հետո էլ ձեռնամուխ պետք է լինել քերականական ու ուղղագրական բազմաթիվ այլ փոփոխությունների, փոխարենը հուսադրում է ֆինանսական միջոցների ու նաեւ ժամանակի ակնկալվող խնայողությամբ: Նաեւ պատմում է մի դրվագ՝ Բեռնարդ Շոուի հետ կապված.

«Սա ազգային մեծ ու պատմական ծրագիր է, որի մի մասը շահավետ բիզնեսի տարր ունի: Ինձ համար բիզնեսը ոչ թե որոշակի գործողություն է, այլ մարդկային մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական պոտենցիալի գործադրում: Հիմա սա ինչքանով է բիզնես ծրագիր. եթե ես գործածում եմ 28 տառով այբուբենը, ես արդեն հրաժարվում եմ 11 տառի ավելորդ գրությունից, համակարգչով ավելորդ տպելուց, իսկ 11 տառի խնայողությունը պայմանականորեն եմ ասում, այսօր մեր ազգին կարող է տալ տարեկան 11 միլիարդ դոլարի խնայողություն: Իսկ ամեն մի տառի գրությունը եւ արտասանությունն էլ արդեն մեր կյանքի իմաստով կտա խնայողություն, որ մենք ավելորդ հնչյուններ չենք արտաբերի եւ չենք կիրառի: Կա այսպիսի մի պատմական փաստ, պատերազմից հետո Բեռնարդ Շոուն դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ առաջարկելով պարզեցնել անգլերենը: Եվ հիմնավորումները, իհարկե, կային, բայց ինքը գրեց՝ եթե մենք մեր լեզուն պարզեցնենք ուղղագրության իմաստով, կխնայենք այնքան գումար, ինչքան որ վատնել ենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Մանրամասները՝ Armtimes.com-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>