Էդվարդ Նալբանդյանն Արցախում ներկա է եղել Գանձասարի վանքի օծման 777-ամյակին նվիրված տոնակատարությանը
Դիտել նաև
Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, չեմ դրել ստորագրությունս դիմումի տակ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան
Նարեկ Նալբանդյանի կասկածելի նոր գործարքը․ 6 մլն դոլարանոց համալիրը գնել է 350 հազար դոլարով
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»
ԳՇ պետը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակի համաժողովին
Իսկ Արցախի պետնախարարը հարցրե՞լ է, թե ինչու են խախտվել նոյեմբերի 9–ի դրույթները
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հուլիսի 23-ին Արցախում ներկա է եղել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նույն օրն առավոտյան Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:




