Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Փաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են․ անվտանգային փորձագետ

Ի՞նչ է կատարվում Արցախում, հատկապես` Քարագլխի հատվածում։ News.5tv.am-ը զրուցել ենք «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ, անվտանգային փորձագետ Արմեն Խաչիկյանի հետ, ով մեկ շաբաթ Արցախում էր։

-Խնդրում եմ ներկայացնել իրավիճակն Արցախում` ի՞նչ է կատարվում Քարագլխում։

-Տեղի է ունենում հետևյալը․ հայելային դուրս գալու պայմանավորվածությամբ՝ հայկական հինգ դիրքերը դուրս են բերվել, մինչդեռ Ադրբեջանի հինգ դիրքերը դուրս չեն բերվել, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղաբաշխումը Փառուխում:

Մինչդեռ այդ դիրքերում էլ ռուսական ստորաբաժանումները չեն տեղաբաշխվել, որովհետև առհասարակ ռուսական խաղաղապահների առաքելությունը չէ դիրք զբաղեցնելը և դիրք պահելը։ Նրանց առաքելությունն է՝ բնակիչների և ընդհանուր միջավայրի անվտանգությունն ապահովելը։ Դրան ի պատասխան, երբ որ մենք հայելային դիրքերը դուրս ենք բերել և նույնիսկ դուրս ենք բերել նաև այդ դիրքերին աջակցող ստորաբաժանումները, դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները Փառուխի կողքով կամ որոշ դեպքերում` միջով, կածաններով բարձրացել են սարը և վերցրել Քարագլուխ բարձունքի Փառուխի հատվածը ու այնտեղ սկսել են ամրանալ։

Դրան ի պատասխան՝ արդեն հայկական ստորաբաժանումները Խնապատի և Խրամորթի ուղղությամբ առաջ են շարժվել, հանդիպել են հակազդեցության ադրբեջանական կողմից, և այստեղ ունեցել ենք մեքենաների խոցում և զոհեր։ Ի վերջո, մենք լուրջ ռեսուրսներ ենք դրել հիմա, որպեսզի կանխենք նշածս Խրամորթ և Խնապատ ուղղություններով հակառակորդի հավելյալ առաջխաղացումը։

Այս պարագայում, իմ նշած փոքր ստորաբաժանումները կարելի էր պահել և աջակցող ստորաբաժանումները ևս հայելային դուրսբերման ժամանակ չհանել, և այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա մենք տասնապատիկ ավելի մեծ ռեսուրս ենք դնում, որպեսզի կարողանանք ապահովենք հավելյալ առաջխաղացումը։ Հիմա՝ այս պահին հակառակորդը գտնվում է Քարագլուխ բարձունքի

Փառուխ ուղղությամբ բավականին զգալի հատվածում` մոտ 1000 հա և ավելի, և այնտեղ օրեցօր ամրանում է, իսկ մատակարարումը և տեղաշարժն իրականացվում են Փառուխի կողքից` կածաններով։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Փառուխ գյուղի անվտանգությունը, բայց ամբողջապես չի կարող ապահովել բոլոր կածանները և Քարագլխի հատվածն ամբողջությամբ։

Այս պարագայում արդեն ադրբեջանցիները շատ հանգիստ ձևով տեղակայվել են, արդեն մեծաքանակ ստորաբաժանումներ ունեն, վրաններ են խփել, այլ անվտանգային միջոցառումներ են արել, որի արդյունքում շատ լավ ձևով ամրացել են բարձունքում և վերահսկում են բարձունքի զգալի հատվածը։

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։

-Շատ կարևոր գործոն կա հաղորդակցային և հասարակայնության հետ կապերի մեջ՝ կոնկրետ բովանդակություն կիսելու հարցում, իրենք չեն հերքում ո՛չ ռազմավարական նշանակության հարցը, ո՛չ հերքում են, թե արդյոք շատ փո՞քր է մնացել, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենա նշված գյուղերին, թե՞ ոչ։

Ուղղակի չեն ասում, որ նման ռիսկ կա։ Ես ասում եմ, որ ռիսկ կա՝ ուղիղ խոցելիության տակ է։ Շատ մոտեցել են Խրամորթ գյուղին ու նաև մեծ հնարավորություն ունեն տեսանելիություն ապահովելու նաև Խնապատ գյուղի ուղղությամբ, միևնույն ժամանակ շատ ավելի մոտ է, և ռիսկ կա, որ Խաչենի կամրջին հասանելիություն ունենան և դրանով Արցախը կիսեն երկու մասի։ Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են այդ կամուրջը վերահսկել կամ խոցել պարբերաբար՝ դրանով վտանգ ստեղծելով, ու արդյունքում Մարտակերտ գնացող ճանապարհն ուղղակի կաթվածահար է լինելու։

Այս ռիսկերն են, որ այս պահին ակնհայտորեն, անզեն աչքով տեսանելի են, իսկ այն, ինչ որ կա և ներկայացվում է, ըստ էության, պաշտոնական հաղորդագրությունը չի հերքում, ուղղակի չի մանրամասնում։ Չպետք է հուսալքվել ստեղծված իրավիճակից, այլ, անկախ ամեն ինչից, Արցախը մերն է, բոլորինս է, մեր հայրենիքն է, պետք է լինենք յուրաքանչյուր արցախցու կողքին։ Չեք պատկերացնի, թե այդ մարդիկ ինչքան են ուրախանում, որ տեսնում են՝ Երևանից ինչ-որ մեկը գնացել է Արցախ։

-Ստատուս եք գրել, որտեղ ԶԼՄ-ներին և որոշ գործիչների մեղադրել եք, որ տեղեկատվությունը ներկայացնում են մանիպուլյատիվ կոնտեքստում։

-Բնականաբար, բոլոր լրատվամիջոցները պարտավորություն չունեն լինելու տեղում և ամբողջական ինֆորմացիա տան, ուղղակի այստեղ մասնակի ճշմարտության գործոն կա, որն էականորեն մանիպուլյացիայի է ենթարկվում։ Այսինքն, օրինակ, երբ խոսք է գնում, որ Փառուխը ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է գտնվում, այդ ժամանակ մարդիկ ասում են՝ վերջ, Փառուխը մեր ազդեցության տակ է, բայց չեն ասում, որ Քարագլուխը դեռևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ հանրային ընկալման մեջ ոչ ոք չգիտի ո՛չ Փառուխի տեղը, ո՛չ էլ Քարագլխի, նույնիսկ Խրամորթի և Խնապատի։

Եվ այդ պայմաններում, երբ ոչ թե ամբողջական ինֆորմացիան է ներկայացվում՝ իր բոլոր շեշտադրումներով, այլ՝ մասնակի, այն ավելորդ հանգստություն է ձևավորում։ Դրա համար եմ ասում, որ ինֆորմացիան ստուգելու և ինֆորմացիան ամբողջական ու ոչ մասնակի ներկայացնելու հարց է։ Ես ոչ թե մեղադրում եմ լրատվամիջոցներին, այլ ասում եմ, որ պետք է լրատվամիջոցն ամբողջական ինֆորմացիան ներկայացնի, մանիպուլյացիաներով չզբաղվի՝ հատկապես որ, օրինակ, Քարագլուխը՝ ինքը մի կետ չէ, այլ մի մեծ հատված է։

Քարագլխի՝ Փառուխի հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է, Քարագլխի՝ զուտ Խրամորթի և Խնապատի հատվածը՝ հենց անմիջապես իրենց գլխին՝ հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>