Իզմիրում 346 բանվոր է թունավորվել
Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում շինարարական աշխատանքներ կատարող 346 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորման ախտանշաններով:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, բանվորները նախօրեին շինարարական ընկերության կողմից մատուցված ճաշը համտեսելուց հետո գլխապտույտ և սրտխառնոց են ունեցել:
Աշխատավորներին տված սննդից նմուշներ են վերցվել և ուղարկվել փորձաքննության:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 87 զինվոր հոսպիտալացվել էր Մուղլայում, իսկ ավելի վաղ 730 զինվոր թունավորվել էր Մանիսա նահանգի զորամասերից մեկում:
Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել էին: