Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա՝ Ծալկա քաղաքից դեպի 16 կմ հարավ-արեւմուտք (Սամցխե-Ջավախքի մարզ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 4 կիլոմետր խորության վրա։
Փետրվարի 13-ի երեկոյան Վրաստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Դրան հաջորդել էին մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը 4.5 ուժգնությամբ էր։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտ։ Շրջկենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է դպրոցի շենքը եւ մոտ 20 տուն։

