Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել
Դիտել նաև
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
Էրդողանի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը. Չավուշօղլու
Չավուշօղլուն մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում հանդիպել Լավրովի հետ
Փաշինյանի օդանավի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը. Չավուշօղլու
Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջին հանդիպումը Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել նաև Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկրում հանդիպումներ անցկացնելու տարբերակը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,-ասաց թուրք արտգործնախարարը։
Zham.am