Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ
Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Պատերազմ Արցախում
Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան

ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են. Զեկույց

«2021 թվականը լրագրողների և լրատվամիջոցների գործունեության համար շատ ծանր տարի էր»,- Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով, դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով, արտահերթ խորհրդարանական ընտրություններով։

«Այս երկու գործոնով պայմանավորված, իհարկե, արձանագրել ենք այդ լարված պայմաններում լրագրողների և լրատվամիջոցների վրա հարձակումների, ճնշումների բազմաթիվ փաստեր»,- ասաց Ա.Մելիքյանը։

Ըստ նրա, հատկանշական էր, որ զանգվածային ակցիաների ժամանակ ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նաև նրանց համախոհները, քաղաքացիները, որպես կանոն, նույնականցնում էին լրագրողին կամ լրատվամիջոցին այն քաղաքական ուժի հետ, որի  աջակցությամբ կամ հովանու ներքո այն գործում է և այդ դրդապատճառով նաև հարձակումներ էին իրականացնում, որն անթույլատրելի է։

Ներկայացրած տվյալներով, 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որը մի քանի անգամ ավելի է 2020 թվականի համեմատ։ Չորրորդ եռամսյակում որևէ նման փաստ չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, 18 ֆիզիկական բռնության դեպքերի հետևանքով տուժել է 20 լրագրող և օպերատոր։

Տարատեսակ  ճնշումների՝ տարբեր սպառնալիքներ, բռնության  կոչեր, 107 դեպք է արձանագրվել։ Նախորդ տարվա համեմատ դեպքերը մի քիչ պակասել են։

Տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի 99 խախտում է արձանագրվել, 2020-ի համեմատ ավելացել են դեպքերը։

«Կան գերատեսչություններ, որոնց հետ գրեթե անհնար է աշխատել։ Այդպիսի գերատեսչություններից մեկը պաշտպանության նախարարությունն է։ Հիմա այդ նախարարությունն ավելի փակ է դարձել, որևէ տեղեկություն ստանալը ծայրահեղ բարդացել է»,- ասաց Ա. Մելիքյանը։ 

Լրատվամիջոցների դեմ 62 դատական գործ է եղել, որից 60-ը՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, երկուսն՝ այլ։

«Զրպարտության և վիրավորանքի հիմքով գործերի մեծ հոսքը շարունակվել է 2021-ին։ 2020-ին նույնպես մեծ թիվ ենք ունեցել՝ 61»,- ասաց Ա. Մելիքյանը։

Նա նաև նշեց, որ իրավապահները մեծ թվով գործեր են հարուցել քաղաքացիների նկատմամբ ֆեյսբուքյան գրառումների կամ ելույթների պատճառով։

«Մեր դիտարկումների համաձայն, կարծես թե, ընտրովի մոտեցում է ցուցաբերվում, մի մասի նկատմամբ քրեական գործը հարուցվում է ու շարունակվում, այլ դեպքերում  նույնատիպ գործերը կարճվում են, մատների արանքով են նայում»,- ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Պատասխանելով օրերս ՔՊ-կան պատգամավորի կողմից ԱԺ ամբիոնից լրագրողների հասցեին հնչեցրած  անպարկեշտ ձևակերպման վերաբերյալ հարցերին, Ա. Մելիքյանն ասաց, որ  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, դատապարտել, պահանջել հենց ՔՊ-ում քննարկել ու հրապարակային գնահատական տալ,  պահանջել պատգամավոր Վահագն Ալեքսանյանից ներողություն խնդրել լրագրողներից, երաշխավորել, որ ապագայում նման բառապաշարով հանդես չի գա լրագրողների հասցեին։

«Գրեթե համոզված եմ, որ ՔՊ անդամները ծանոթացել են հայտարարությանը, բայց  պետք է արձանագրենք, որ Ալեքսանյանը երկրորդ անգամ կրկնեց այդ արտահայտությունը, այսինքն չէր զղջացել, նրա կուսակից Արթուր Հովհաննիսյանը սատարեց նրան, երեկ նաև Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փորձեց պաշտպանել իր կուսակցին։

Հենց ՔՊ-ականներին հարց պետք է տալ՝ նույնիսկ այն, ինչ նկատում եք, այդ բառապաշարո՞վ է պետք արտահայտվել ու թիվ մեկ ամբիոնի՞ց։ Հետո էլ բողոքում են, թե հասարակության մեջ  հայհոյախոսություն է, անհանդուրժողականություն է և այլն։

Եթե հենց իշխանությունը պարկեշտության, պարկեշտ արտահայտվելու օրինակ չծառայի, հասարակությունում դա չի լինի»,- ասաց նա։
 

Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>