Հայաստանն ու Թուրքիան փետրվարի 2-ից կբացեն ավիահաղորդակցությունը
Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կբացեն ավիահաղորդակցությունը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը հղելով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ։
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Pegasus Airlines-ին թույլ է տվել շաբաթական 3 չվերթ իրականացնել Սաբիհա Գյոքչեն-Երևան երթուղով։ Հայկական կողմից Fly One Armenia-ին ևս թույլատրվել է շաբաթական 3 չվերթ Երևան-Ստամբուլ երթուղով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջին թռիչքները փոխադարձաբար կմեկնարկեն փետրվարի 2-ից։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի 19:50-ին։ Pegasus-ի օդանավը Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից թռիչք կկատարի փետրվարի 2-ին՝ ժամը 23:35-ին»,- հայտնել են վարչությունից։
Zham.am