ԵՊՀ խորհրդի նիստը կրկին փակ է ընթանում. ներկա է ՊՆ նախարարը՝ իր թիկնապահներով
Երևանի պետական համալսարանում ընթացքում է հոգաբարձուների խորհրդի նիստը։
Նիստին ներկա են նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Պապիկյանը ԵՊՀ է ժամանել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք նիստերի դահլիճի մոտակայքում են։
Նիստը լրատվամիջոցների համար փակ է ընթանում, այն ռեկտորի հաշվետվության վերաբերյալ է, որի ընթացքում պիտի տեղի ունենա նաև կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում։
Աղբոուր՝ 24news.am