Թուրքիայի նպատակն է կյանքի կոչել «Զանգեզուրի նախագիծը». Չավուշօղլու
Դիտել նաև
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
Էրդողանի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը. Չավուշօղլու
Չավուշօղլուն մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում հանդիպել Լավրովի հետ
Փաշինյանի օդանավի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։ Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հիշեցրել է, Հայաստանը եւ Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել եւ ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։ Չավուշօղլուն շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչվի։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բոլոր քայլերը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։