ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայկական իշխանությունը գործը տանում է դեպի նոր կապիտուլյացիա

«Հրապարակ»-ի հարցազրույցը ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

- Ինչո՞ւ Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ չօգտագործվեց «միջանցք» բառը, առավել եւս՝ «Զանգեզուրի միջանցք», իսկ այսօր Ալիեւը Հայաստանից ժամկետ է պահանջում, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», այլապես կլինեն խնդիրներ։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը դիվերսիայի եւ կամ պատերազմի մասին է։ Ինչո՞ւ էր Ալիեւը լռում Սոչիի հանդիպման ժամանակ։

-Պատասխանը պարզ է․ Սոչիում չասաց՝ ելնելով տանտիրոջ նկատմամբ քաղաքավարությունից, իսկ տուն գնալով ու վերադառնալով իր օրակարգին՝ նա շարունակեց շահագործել իր հաղթանակը եւ նաեւ Հայաստանի հետնահանջն անգամ այն սահմաններից, որոնք Հայաստանը համարում է սահմանված։ Շատ լավ է, որ Հայաստանում հիմա քննարկվում է հրամանատարների պատասխանատվության հարցը՝ այն բանի համար, որ նրանք սահմանների պաշտպանության ժամանակ հակառակորդի վրա կրակ բացելու հրաման չեն տվել, ավելի ճիշտ՝ հետ են պահել դրանից։ Բայց չէ՞ որ հասկանում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր խոստովանություն, յուրաքանչյուր քաղաքական հայտարարություն ուսումնասիրվում եւ «կարդացվում» է ոչ միայն Հայաստանում, այլեւ առնվազն՝ Ադրբեջանում։ Ինչից ելնելով՝ ադրբեջանական ցանկացած կոմպետենտ դիտորդ անում է մի պարզ, բայց ակնհայտ եզրակացություն՝ Հայաստանի բանակը պատրաստ չէ պաշտպանվել եւ պաշտպանել իր հողը։ Հետեւաբար, էքսպանսիան, առանց մեծամասշտաբ ու բաց ռազմական գործողությունների, շարունակվելու է։ Ես Ալիեւի հայտարարությունը կկապեի, մի կողմից, Հայաստանի բանակի կաթվածահարության նման վառ ապացույցի եւ, մյուս կողմից՝ հայկական իշխանության քաղաքական կաթվածահարության օրինակների հետ։ Իշխանություն, որ շատ լավ, ոչ դրական իմաստով, այլ՝ սկանդալային, խիստ ցայտուն եւ բարձր ձայնով իրեն դրսեւորել է այդօրինակ կաթվածահարության մասին վկայող օրինակներով։ Դրանցից մեկն էլ Հայաստանի խորհրդարանի խոսնակի հրաժարումն էր Հայաստանի գերիներից։ Իհարկե, գերի ընկնելը լավ բան չէ, բայց եթե դու կրակելու հրաման չես տվել, ուրեմն կրում ես եւ կիսում ես պատասխանատվություն այն բանի համար, որ այդ մարդիկ գերի են հանձնվել։

- Ալեն Սիմոնյանը հերքեց՝ ասաց, թե մոնտաժված է։

- Դա կարեւոր չէ եւ բնավ համոզիչ չէ։ Ես ինքս չգիտեմ, թե ինչպես կարելի էր այնպես մոնտաժել իր խոսքը, որ այն ավելի լավ տեսք ունենար։

-Այնուամենայնիվ, միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ առանց ռուսական կողմից քարտ-բլանշի։

- Այդ դեպքում շարունակեք Ձեր այդ միտքը եւ այն ձեւակերպեք այսպես․ որ Մոսկվան, Կրեմլը եւ անձամբ Պուտինն են հրամայելու Ալիեւին՝ շարունակել հարձակումները։ Դա՞ եք ուզում ասել։

-Մեջբերեմ որոշ քաղաքագիտական վերլուծություններ, որ Ալիեւի՝ Սոչիի «խաղաղասիրությունը» պայմանավորված էր նրանով, որ ՌԴ-ն հասկացնել է տվել՝ քանի որ Դոնբասի սահմանին իրավիճակն անհանգիստ է, ինձ երկրորդ թեժ կետ՝ Հարավային Կովկասում, պետք չէ։

Իսկ ո՞վ է Ձեզ մոտ Երեւանում ապրող այդ խելոքը, որ բացահայտել է ամենամութ եւ դավադիր ռազմական գաղտնիքը։ Եվ ինչպե՞ս Հայաստանի սահմանին լարվածության մեծացումը կարող է օգնել Ուկրաինայի հետ սահմանի սրացումներին։

- Ոչ թե օգնել, այլ՝ խանգարել, քանի որ ՌԴ-ին պետք չէ 2-րդ թեժ կետ։ Ի վերջո, երկու դեպքում էլ ՌԴ-ն կներգրավվի, ինչը լրացուցիչ խնդիր է։

- Գիտեք՝ սա գլոբուսային ռազմավարություն է։ Կարելի է նույնկերպ ասել, որ ՌԴ-ն կներգրավվի Անտարկտիդայում։ Սրանք տարբեր ռազմաքաղաքական ուժային համակարգեր են, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեն։

- Իսկ Հայաստանը ՌԴ-ի համար Անտարկտիդա՞ է։

- Այո։ Իսկ Դուք այդ մասին չգիտեի՞ք։

- Վերջին 3 տարում հասկացել ենք։ Այդ դեպքում հակընդդեմ հարց․ ինչո՞ւ անկախանալուց հետո մեզ, այդ թվում՝ Ռուսաստանից, հավաստիացնում էին, որ ռուսականը միակ անվտանգային համակարգն է, որն այլընտրանք չունի։ Հիմա պարզվում է, որ մենք ՌԴ-ի համար Անտարկտիդա ենք։

- Դուք, ախր, անկախ պետություն եք։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն իշխանության եկավ հենց ռուսատյացության ֆոնին։ Չեք հերքում, չէ՞։ 

-Բայց, մյուս կողմից, ահավոր նվիրվածություն եւ ռուսամետություն կա այդ նույն իշխանության կողմից։

- Իսկ ինչո՞վ է դա արտահայտվել։

- Օրինակ նրանով, որ ՀՀ ոչ մի իշխանություն ռազմական զորախումբ չէր ուղարկել Սիրիա։ Այլ բազում օրինակներ էլ կան։

-Սերժ Սարգսյանը սակրավորներ ուղարկեց Սիրիա։ Մի 8 տարի կլինի։ Ի՞նչ կապ ունի այստեղ Փաշինյանը։ Փաշինյանն իշխանությունից հեռացրեց Սերժ Սարգսյանին ու նրա՝ Սիրիայի գործողությունների համար պատասխանատու չէ։

- Հիմա համարում եք, որ Հայաստանի համար անելանելի վիճա՞կ է, եւ չկա՞ այդ միջանցքը զիջելուն այլընտրանք։

-Զեզ հետ զրույցում մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը պետք է վերջապես պաշտպանի իր սահմանները։ Ինչո՞ւ դա չի անում։

- Ինքներդ ասացիք՝ պատրաստ չէ, գուցե մարտունակ չէ։ Ի վերջո, ահավոր պատերազմից 1 տարի է անցել, մենք դեռ չենք ապաքինվել։ Երեւի՝ հնարավոր չէ։

- Հայաստանում թիկունքում բավականաչափ ուժեր կան, ինչո՞ւ են այդ զորքերը թիկունքում, ո՛չ սահմանին։ Ինչո՞ւ են սահմաններին այդքան քիչ։ Ինչո՞ւ է Հայաստանը ճանապարհներ կառուցում՝ սկզբում հյուսիսից հարավ, իսկ հետո՝ Սյունիքում։ Ինչո՞ւ սկզբում Սյունիքում չէր կառուցում։ Բացատրեք։

-Այսինքն՝ համարում եք, որ երկուսի մակարդակով կա պայմանավորվածություն, հետեւաբար՝ երրորդն ինչո՞ւ խառնվի։

-Ես համարում եմ, որ հայկական իշխանությունը գործը տանում է դեպի կապիտուլյացիա։ Եվ իրեն ոչ ոք այդ գործում չի կարող օգնել։

- Նո՞ր կապիտուլյացիայի։ 

- Այո։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>