ԿԳՄՍ նախարարությունը հերքում է՝ դպրոցական աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով չի հետաձգվում
Դիտել նաև
ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը
ԿԳՄՍՆ-ն դրոշի եւ օրհներգի մասին շրջաբերական է ուղարկել դպրոցներին
«Ապագան» եկել էր Գառնու տաճար
Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որ փակեն Բրյուսովի անվան պետական համալսարանը. դեկան
Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։ ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: