«Սաակաշվիլիի վիճակը վատացել է». Կիպշիձե
Հացադուլի 10-րդ օրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը վատացել է, այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, ով այցելել էր Սաակաշվիլիին: Քաղաքական գործիչը հրաժարվում է նույնիսկ ընդունել մեղրով հյութ, միայն ջուր է խմում:
Բժշկի խոսքով` նախկին նախագահն արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա, որի դեպքում հացադուլն արգելված է: