Վրաստանում կպատվաստվեն նաև 12-15 տարեկանները
Դիտել նաև
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ
ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ
Հայաստանում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել
Վրաստանը թույլատրել է 12-15 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս փուլում խոսքը միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին է վերաբերում։ Հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, փոխանցում է aliq.ge-ն: «Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական շատ երկրներում այս տարիքային խմբերում պատվաստումն արդեն լայնորեն սկսվել է, առաջին փուլում մենք կանգ առանք միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների վրա»,- ասել է Գաբունիան:
Հուլիսին Վրաստանը Pfizer-ով պատվաստումների համար առաջարկվող տարիքը իջեցրեց 18-ից մինչև 16 տարեկան: Չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերը հասանելի են18 տարեկանից բարձր քաղաքացիների համար, իսկ AstraZeneca-ն՝ 45-ից բարձրերի համար: