Զելենսկին ցանկանում է բանտից դուրս հանել Սաակաշվիլիին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ Միխեիլ Սաաակաշվիլիին Ուկրաինա վերադարձնելու համար, քանի որ վերջինս հանդիսանում է Ուկրաինայի քաղաքացի։
Նշենք, որ Սաաակաշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիում, ուր ժամանել էր ընտրություններին մասնակցելու համար։ Սահակաշվիլուն մեղադրում են բյուջեի վատնման, լիազորությունների վերազանցման եւ պատգամավորին ծեծի ենթարկելու մեջ։ 2014 թվականի օգոստոսից նա գտնվում էր հետախուզման մեջ։
Zham.am