Վանա լճում ջրի մակարդակի իջեցման հետևանքով հնագույն կառույցներ են ի հայտ եկել
Դիտել նաև
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին։
Ադիլջևազի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականցնում Վանա լճում, հայտնել է, որ լճի այլ հատվածներում ևս կառույցներ են ի հայտ գալիս։
«Վանա լճում շուրջ 1․5 մետր ջրի նվազում է գրանցվել։ Այնպես չէ, որ դա մեզ չի անհանգստացնում, հուսանք՝ դա վնաս չի հասցնի էկոհամակարգին։ Երաշտը լուրջ խնդիրներ առաջացրեց Վանա լճում, հատկապես այս տարի»,- նշել է հետազոտողը:

