Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ Սաակաշվիլին երկիր ժամանելուն պես կձերբակալվի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սոցկայքի իր էջում հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ի համար (ՏԻՄ ընտրություններ են) Կիևից Թբիլիսի ավիատոմս է ձեռք բերել:
Նա հայտարարել էր 8 տարի անց երկիր վերադառնալու մասին: Վրաստանում նրա դեմ մի քանի քրգործ կա հարուցված:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ եթե երկրի նախկին նախագահը վերադառնա, կձերբակալվի: