Առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Բայրաքթարներին փոխարինող նոր անօդաչուներ
Թուրքական TUSAŞ (Turkish Aerospace Industries) ընկերության արտադրած «Aksungur» անօդաչու թռչող սարքը ցուցադրական թռիչք է կատարել Ստամբուլում անցկացվող ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների TEKNOFEST փառատոնի ժամանակ, հաղորդում է Anadolu- ն:
TUSAŞ–ի՝ ԱԹՍ համակարգերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Օմեր Յիլդիզը գործակալությանը հայտնել է, որ սա անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքն է: Նրա խոսքով՝ ներկայումս ընկերությունը պատրաստվում է Թուրքիայի զինված ուժերին փոխանցել չորս «Aksungur» անօդաչու թռչող սարք, առաքումները կավարտվեն մինչեւ տարեվերջ:
Ընկերության ներկայացուցիչը նաեւ ասաց, որ անօդաչու թռչող սարքի վրա կարող են տեղադրվել հետախուզական սարքավորումներ:
«Aksungur» անօդաչու թռչող սարքը կարող է երկնքում մնալ ավելի քան 50 ժամ, ասաց TUSAŞ-ի ներկայացուցիչը:
Zham.am