Թալիբները ցանկանում ենք լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ
Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Նա հայտարարել է, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Մայրաքաղաք Քաբուլում արտաքին գործերի նախարարության նիստերի դահլիճում անցկացված մամուլի ասուլիսում Թալիբանի ժամանակավոր կառավարության անդամը շեշտեց, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների հետ:
Մութթաքին, հայտնելով, որ իրենք կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, ասել է. «Թուրքիայից մեր սպասումն այն է, որ Աֆղանստանի ժողովրդի կողքին լինեն և աջակցեն Աֆղանստանի ենթակառուցվածքների, մասնավորապես Քաբուլի օդանավակայանի վերականգնման աշխատանքներին: Այս հարցերի շուրջ մենք կապի մեջ ենք Թուրքիայի հետ: Մեր բանակցությունները կարող են արդյունք տալ շատ մոտ ապագայում»: