Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան
25
Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Տրանսպորտի թանկացումն ու պարգևավճարները. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Սա «նագլի խուժանություն» է․ մարդկանց հաշվին 100 մլն դոլար եկամտով բիզնես են սարքում (տեսանյութ) Փաշինյանը կհեռանա ամենաուշը մինչև 2026 թվականը. Երվանդ Բոզոյան Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի եռապատիկ թանկացման դեմ «Մայր Հայաստանի» ստորագրահավաքը շարունակվում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Տիգրան Ավինյա՛ն, հաճելի՞ է, երբ սխալ են զեկուցում ձեզ (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաք է իրականացնում․ Yerkir Media-ի ռեպորտաժը Պատերազմ Արցախում
Երգիչ, երգահան, պրոֆեսոր Սամվել Գալստյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին (տեսանյութ) Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են Հայաստանում սարսափելի չափերի կոռուպցիա կա. Փաշինյանը «պարոն 100% ստախոսն» է, էդ նոր իմացա՞վ, որ թիմակիցները մարիխուանա ու ավելի ծանր թմրանյութեր են օգտագործում. Կարեն Քոչարյան «Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Արևմտյան Հայաստանը մեր իրական պատմական հայրենիքն է, կա 4-րդ դարից սկսած». Աշոտ Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ո՞ւմ է մեղադրում կամ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Նիկոլը, եթե այդ ամենի գլխին կանգնած է ինքը Պիտի խրախուսենք ստրուկների ապստամբությունը. Արմինե Օհանյան Ուկրաինայի պարտությունը ժամանակի հարց է. Հայկ Խալաթյան Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան Աղազարյանը մինչև երկուշաբթի ուզում է մտածել Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում Քյարամյանը հարցաքննվել է Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ Ո՞վ կդառնա պատգամավոր Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Երևանի չբարեկարգված և թանկացող տրանսպորտը (տեսանյութ) «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած» Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Հայաստան-Վրաստան. Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությամբ Պուտինի ուղերձը կարող եմ համեմատել Չերչիլի՝ սառը պատերազմին նախորդած ճառի հետ. Էդուարդ Շարմազանով

Քաթարցիները հայաստանցիներից 30 անգամ լավ են ապրում. ի՞նչ ազդեցություն կունենա Քաթարի ճգնաժամը Հայաստանի վրա

Վերջին օրերին ողջ աշխարհը խոսում է Քաթարում առկա ճգնաժամի մասին: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը նախ կարճ բնութագրենք այս երկրի տեղն ու դերը համաշխարհային գործընթացներում: Այն փոքրիկ պետություն է, որն իրենից թերակղզի է ներկայացնում: Երկրի մակերեսը կազմում է 11 586 քառակուսի կիլոմետր: Խորհրդային Հայաստանի տարածքից փոքր է համարյա երեք անգամ: Բնակչությունը մոտ երկու միլիոն է, սակայն բնիկ արաբների՝ Քաթարի բնակիչների թիվը կազմում է 40 տոկոս:
Մոտ այդքան բնակչություն եկել է նաև Պակիստանից և Հդկաստանից: Քաթարում ապրում և աշխատում են նաև իրանցիներ, որոնք կազմում են բնակչության 10 տոկոսը: 8.5 տոկոս կազմում են եվրոպական տարբեր երկրներից եկած քաղաքացիներ: Այստեղ կա նաև փոքրաթիվ հայկական համայնք:

Քաթարի սահմանադրական կարգը

Քաթարում հաստատված է բացարձակ միապետություն: Ըստ էության, այդ երկրում ավելի քան 30 տարի իշխում է Ալ-Թանի էմիրների գերդաստանը: Մինչ 1995 թ. երկիրը կառավարում էր Խալիֆ Բին Համադ ալ Թանին: 1995 թ. նրան գահընկեց արեց որդին Համադ Բին Խալիֆ ալ Թանի, իսկ 4 տարի առաջ 2013 թ. հունիսի 29-ին Քաթարի էմիրը, ով ժամանակին գահընկեց էր արել հորը կամովին հրաժարվեց գահից այն հանձնելով իր որդուն՝ շեյխ Համադ Բին Խալիֆ ալ Թանիին:
Ինչպես նշեցինք, այս երկրում ողջ իշխանությունը գտնվում է էմիրի ձեռքերում: Նա է նշանակում վարչապետին և նախարարներին, երկրում օրենսդիր մարմին գոյություն չունի: Նրան փոխարինում է, այսպես կոչված, Խորհրդակցության խորհուրդը, որը կազմված է 35 ամդամից, և 35 էլ նշանակվում են էմիրի կողմից: Ճիշտ է, նոր էմիրը խոստացել է իր ժողովրդին և աշխարհին, որ այդ Խորհրդակցության խորհրդի կազմը կընդլայնվի մինչ 45, որից 30 կընտրվեն այդ երկրի քաղաքացիների կողմից:

 

Բնականաբար, երկրում գոյություն չունեն քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: Այդ երկրում արգելված են բոլոր տեսակի ցույցերը, հանրահավաքները, այդ երկրում չկա, բնականաբար, ազատ մամուլ, սակայն «զարմանալիորեն» այդ երկրում է ստեղծվել և համաշխարհային ճանաչում նվաճել «Ալ Ջազիրա» համաշխարհային հեռուստաընկերությունը, որը ներկայացնում է արաբական աշխարհի բոլոր անցուդարձերը, խրախուսում է բոլոր տիպի դեմոկրատական գործընթացներն արաբական աշխարհում: Պակաս լումա չի ունեցել Լիբիայի, Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի, այսպես կոչված, «դեմոկրատական» գործընթացների խրախուսման հարցում, և այս ամենը, կրկին հիշեցնենք, տեղակայված է մի երկրում, որտեղ դեմոկրատիայի նշույլ անգամ չկա:


Քաթարը աշխարհի ամենահարուստ երկիրն է համարվում


Քաթարը, լինելով փոքր երկիր 11.5 հազար կմ տարածությամբ, իր ընդերքում պարունակում է հսկայական մասշտաբների նավթի և գազի պաշարներ: Ավելին, այդ երկրի արտահանման 85 տոկոսը հենց գազն ու նավթն է, իսկ պետբյուջեի 70 տոկոսը հավաքվում է հենց այդ երկու սեգմենտից: Սակայն ասել, որ Քաթարը զարգանում է միմիայն գազի ու նավթի շնորհիվ չի կարելի, քանզի այդ երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսը ընկնում է այլ ոլորտների վրա: Հիմնականում արդյունաբերության զարգացումն է՝ մոտ 75 տոկոս, ծառայության ոլորտները՝ մոտ 24 տոկոս, միայն մեկ տոկոսը՝ գյուղատնտեսությունը:
Կարելի է ասել, որ այս երկրում գոյություն չունեն տեղական գյուղատնտեսական ապրանքներ: Սննդամթերքի պահանջի 90 տոկոսը գալիս է արտերկրից: Սա նշանակում է, որ երկիրն ունի լրջագույն կախվածություն բնակչության սննդամթերքի ապահովման հարցում: Փոխարենը տնտեսական համակարգը չափազանց մրցակցային բնույթ ունի, բացառությամբ նավթի ու գազի ոլորտները: Նշենք մեկ փաստ՝ սկսած 2010 թվականից տնտեսությունում իրավաբանական անձանց համար գործում է միայն մեկ կորպորատիվ հարկատեսակ 10 տոկոսի չափով, ինչը գրավիչ է դարձնում այդ երկրի տնտեսությունը օտար ներդրողների համար: Այսպիսի պրոգրեսիվ քաղաքականությունը տալիս է իր պտուղները: Արդեն 10 տարի է ինչ Քաթարն արտահանում է ոչ միայն նավթ ու գազ, այլև մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, տարբեր ոլորտների ապրանքներ, որի տոկոսային չափն արտահանման ոլորտում տարեցտարի մեծանում է: Այս քաղաքականության արդյունքը ակներև է:


Աշխարհի ամենաբարեկեցիկ ժողովուրդը քաթարցիներն են

Ինչպես նշվել է վերևում, չափազանց լիբերալ քաղաքականության արդյունքում մրցակցային տնտեսության ձևավորման արդյունքում երկրի տնտեսությունը բուռն զարգացում է ապրում: Սակայն այդ զարգացման արդյունքում հարստանում է ոչ թե մի քանի ընտանիք, այլ այդ երկրի ողջ բնակչությունը: ՀՆԱ-ի ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 90 հազար դոլար, և այդ ցուցանիշով այն զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը:
Համեմատության համար ասենք, որ Սաուդյան Արաբիայում այդ ցուցանիշը կազմում է 54 հազար դոլար, Իսրայելում այն կազմում է մոտ 40 հազար դոլար, եվրոպական երկրներում այն կազմում է 40-50 հազար դոլար: Նշենք, որ Հայաստանում այն տատանվում է 3-3.5 հազար դոլարի սահմաններում, հարևան Վրաստանում 4 հազար դոլարի կարգի է:

Ինչպիսին է Քաթարի արտաքին քաղաքականութփյունը


Այսպիսով կարող ենք արձանագրել, որ աշխարհի ամենահարուստ երկրում ներքին խժդժություններ կամ ցնցումներ գրեթե անհնար են: Այդ երկիրը փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլորի հետ:
Լինելով սունի աշխարհի բաղկացուցիչ մաս, Քաթարն ավանդաբար միշտ փորձել է կամրջակի դեր կատարել Իրանի և սունի արաբական աշխարհի միջև: Մանավանդ որ այդ փոքրիկ 2 միլիոնանոց երկրում ապրում է 200 հազար իրանցի: Միաժամանակ Քաթարն ավանդաբար ֆինանսապես աջակցել է բոլոր տեսակի շարժումներին, որոնք առկա էին արաբական աշխարհում՝ «Ալ-Քաիդային», նրա բաժանմունքին՝ «Ջեբհաթ ան-Նուսրային»՝ Սիրիայում, «Իսլամական Պետությանը»՝ Իրաքում, միաժամանակ նրանց հակառակորդ հանդիսացող «Հեզբոլլահին», որը հիմնված է Լիբանանում և ակտիվորեն զինված պայքարի մեջ է Ասադի կողմից:


Պաղեստինում նույն Քաթարն աջակցում է և ՖԱԹԽ-ին, և ՀԱՄԱՍ-ին: Եմենում Քաթարը միաժամանակ պաշտոնական մակարդակով պայքարում է շիա հուսիների դեմ Արաբական կոալիցիայի կազմում, սակայն միջնորդավորված, անուղղակի աջակցում է նույն շիա-հուսիթներին: Քաթարի էմիրի միակ անհաջող խաղադրույքը եղավ Եգիպտոսում, երբ այդ երկիրը միանշանակորեն աջակցեց «Մահմեդական եղբայրներին», դրանով իսկ գրեթե կանխորոշեց իր վատ հարաբերությունները Եգիպտոսի ներկայիս աշխարհիկ իշխանությունների հետ: Սակայն Քաթարի այս ֆինանսական աջակցությունը չէր սահմանափակվում միայն արաբական աշխարհով: Նույնպես միջնորդավորված Քաթարն ակտիվորեն աջակցել է «Թալիբանին» Աֆղանստանում: Ակտիվորեն ֆինանսավորել է մի շարք եվրոպական ազդեցիկ կուսակցություններ, հիմնականում ձախակողմյա: Խոսակցություն կա, որ Քաթարի ֆինանսավորումից օգտվել են Ֆրանսիայի սոցիալիստները և Մեծ Բրիտանիայի լեյբորիստները: Սակայն այդ երկրի ամենաառանցքային համագործակցությունը եղավ ԱՄՆ-ում՝ Քլինթոնի վարչակազմի հետ: Քլինթոնները զգալիորեն աշխուժացրեցին ԱՄՆ-ի հարաբերությունները Դոհայի հետ, փորձելով այն հավասարակշռել Սաուդյան Արաբիայի հետ: Ավելին «չար լեզուները» նշում են, որ Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավում քիչ չէին նաև ներդրումները Քաթարից: Զարմանալի չէ, որ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում այդ երկրի քաղաքական վեկտորը Մերձավոր Արևելքում փոխվեց հօգուտ Սաուդյան Արաբիայի: Այստեղ տրամաբանությունը հասկանալի է: Թրամփի համար այն կրում է և քաղաքական, և անձնական բնույթ: Քաղաքական, որովհետև Թրամփը ներկայացնում է ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի խիստ պահպանողական շերտը, որը հիմնականում խիստ բացասական է տրամադրված Իրանի հանդեպ, և հիմնական գործընկեր է դիտարկում Սաուդյան Արաբիային և Իսրայելին: Ի տարբերություն դեմոկրատների, որոնք ինչպես նշեցինք վերևում, կողմ էին, որ ԱՄՆ-ն փորձի իր քաղաքականությամ մեջ շեշտադրումներ կատարել հօգուտ Իրանի, Իրաքի, Քաթարի ու Բահրեյնի:

Ըստ էության, վերջին հավաքի ժամանակ, երբ Թրամփը կնքեց Սաուդյան Արաբիայի հետ աստղաբաշխական չափերի հասնող ռազմական գործարքներ, այն նաև հստակ մեսիջ ուղարկեց, թե ինչ փոփոխություններ է պահանջում Ծոցի երկրներից: Անշուշտ, Քաթարի շուրջ սկանդալը և Թեհրանում ահաբեկչության վերջին այս ակտը ԱՄՆ-ի քաղաքական շեշտադրումների փոփոխության արդյունք է: Դա, իհարկե, չի նշանակում, որ Դոնալդ Թրամփն է այս ամենի պատվիրատուն, բնավ ոչ, պարզապես փոխելով երկրի արտաքին քաղաքականության շեշտադրումները Թրամփը անուղղակիորեն գործընթացներ սադրեց, որի արդյունքը եղավ քաթարյան այս ճգնաժամը և ահաբեկչական գործողությունները Իրանում: Անշուշտ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Քաթարը արգելափակված մնա երկար ժամանակ, մանավանդ որ այդ երկրում ամերիկյան ռազմակայաններ են տեղակայված, և այդ երկիրը, մեծ հաշվով, ամերիկյան արտաքին քաղաքականության ուղեծրում է գտնվում: Պարզապես սադրելով սաուդցիներին այս քայլի, Թրամփը փորձում է ստանձնել խաղաղասերի դեր և, ըստ էության, հասկացնում է Քաթարի ներկայիս էմիրին, թե ով է այդ տարածաշրջանի ներկայիս տիրակալը և ումից է կախված աշխարհի ամենահարուստ երկրի՝ Քաթարի զարգացումն ու բարգավաճումը: Բնականաբար, մեծամասամբ Թուրքիայի ու ԱՄՆ միջնորդությամբ քաթարյան այս ճգնաժամը կհարթվի, և Վաշինգթոնը հույս ունի, որ Քաթարի կախվածությունն ԱՄՆ-ից և հենց Թրամփի վարչակազմից կխորանա: Ինչ վերաբերվում է Քաթարին, ապա այդ երկիրը, ամենայն հավանականությամբ, կփորձի հաղթահարել այս ճգնաժամը հնարավորինս շատ միջնորդներ խառնելով: Նա կփորձի այս խաղի մեջ ներքաշել ոչ միայն Թուրքիային, այլև Հորդանանին, Ռուսաստանին և ԵՄ-ին, որպեսզի հնարավորինս քչացնի իր կախվածությունը ԱՄՆ-ից: Կարելի է հստակ նշել, որ ռազմական բախում չի լինի, քանզի Քաթարը, որպես այդպիսին,  չունի բանակ: Այն այսօր կազմված է սիմվոլիկ 10 հազար զինվորներից: Հասկանալի է, որ 2 միլիոնանոց Քաթարը ռազմական բախման դեպքում չի կարող դիմակայել 30 միլիոնանոց Սաուդյան  Արաբիային: Սակայն մյուս կողմից աշխարհը թույլ չի տա, որ Սաուդյան Արաբիան Քաթարը վերածի նոր Եմենի, քանզի դրա համար նա չունի ոչ մի լուրջ հիմնավորում, այնպես որ քաթարյան ճգնաժամը կհանգուցալուծվի և ոչ հեռու ապագայում: Պարզապես այն կարող է որոշակի ազդեցություն թողնել Իրանի և Ծոցի երկրների հարաբերությունների հետագա լարման վրա, ինչը վտանգավոր է հենց այս վերջին կոնտեքստում:

Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել քաթարյան ճգնաժամը Հայաստանի վրա


Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս հայկական լրատվամիջոցները և որոշ վերլուծաբաններ սկսեցին իրենց մտահոգությունը հայտնել, որ վերջերս հայ-քաթարյան հարաբերությունների բարելավումը միջազգային զարգացման թրենդի մեջ չէ, և իբր այն կարող է վնասել Հայաստանի իմիջին: Սա ավելի շատ անտեղյակության արդյունք է, քանզի Քաթարը, մեղմ ասած, «իզգոյ» պետության շարքում չէ, և այդ երկրի հետ հարաբերությունների զարգացումը ոչնչով չի վնասում Հայաստանի շահերին: Հայ-իրանական հարաբերություններին այն չի վնասում, եթե չասենք հակառակը: Հայաստանը Սաուդյան Արաբիայի հետ որևէ հարաբերություն չունի: ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը Քաթարի հանդեպ ունեն դրական դիրքորոշում: Եթե հայկական կողմը կարողանա ներդրումներ բերել Քաթարից Հայաստան, ապա մենք դրանից չենք տուժի հատկապես, երբ Հայաստանի քայքայված տնտեսությունն օդի ու ջրի պես ներդրումներ է պահանջում: Հայ վերլուծաբաններն ու լրատվամիջոցները պետք է մտահոգվեն հենց այս վերջին գործոնով, քանզի նրանք չեն պատկերացնում թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ այսօրվա տնտեսությունը:
Այս պարագայում նորմալ երկրներում կերազեին, որ ներդրումներ գային, որտեղից էլ որ դա լինի, եթե, իհարկե, դա չէր սպառնա ՀՀ անվտանգությանը: Սա ցույց է տալիս, որ մեր հասարակական միտքը շեղված բնույթ ունի: Մեր հասարակությունը զբաղվում է ոչ կարևոր, երկրորդական խնդիրներով և չի նկատում կարևորները: Պարզ չի, որ շեղված հասարակական միտք ունեցող երկիրը չի կարող ունենալ նորմալ արտաքին հարաբերություններ, որտեղ հասարակությանը հետաքրքիր են ոչ այնքան առարկայական խնդիրները, որքան բանբասանքային բնույթի, անձնական խնդիրները՝ ով ում կհաղթի, ով ում կտապալի թեմայով: Կարծես թե այդ հաղթելուց ու տապալելուց ժողովրդի կենսամակարդակը կարող է բարձրանալ: Այս ֆունդամենտալ խնդիրների լուծման բացակայության պատճառով է նաև այն, որ մենք այսպիսի խղճուկ վիճակում ենք: Մենք չունենք լուրջ մտածող քաղաքական և տնտեսական վերնախավ: Մեր անվտանգության խնդիրները մեկնաբանում են դիլետանտները, տնտեսական խնդիրները պարզաբանում են պոպուլիստները, իսկ երկրի զարգացման քաղաքական խնդիրները վերլուծում են «մուտիլովչիկները»: Արդյունքում մենք ունենք այսպիսի շեղված տնտեսա-քաղաքական համակարգ և հասարակական գիտակցություն: Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan