Դիարբեքիրում թուրք ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին
Թուրքիայի մեծապես քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Բաղլար շրջանում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին՝ վանկարկելով՝ «բոլորդ ահաբեկիչներ եք»։
Քաղաքացիների կատարած տեսագրություններում երևում է, որ «Ապրիլի 5» թաղամասում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները նաև հայհոյել և սպառնացել են թաղամասի բնակիչներին։
Տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։
Աղբյուրը՝ ermenihaber.am