«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
1
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պատերազմ Արցախում
Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան

Մեր շինարարության իրական թվերը

«168 ժամ»-ը գրում է․ Այն, որ մեր իշխանությունների ծրագրերն ահագին կտրված են իրականությունից՝ նորություն չէ: Հատկապես՝ տնտեսական ծրագրերը: Մի քանի ամիս է՝ մեզ օրնիբուն համոզում են, որ տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշներով: Իսկ ներդրողները սահմանի բերանին (կամ՝ Էկոնոմիկայի նախարարության դռանը) հերթ են կանգնած՝ ներդնելու իրենց հնարավորությունը բաց չթողնելու համար:

Բայց տնտեսական ամեն հաշվետվության հրապարակում, մեղմ ասած, չի հաստատում այդ լուսավոր պատկերը: Հիմա մեր տնտեսության համար ամենադրական (ու՝ ամենաիրատեսական) գործընթացը, թերևս, տնտեսության վերականգնումն է: Համավարակի ու կառավարիչների անփորձության հետևանքներն իսկապես խորն են: Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին յոթ ամիսների համար արձանագրել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,2 տոկոսանոց աճ:

Բավարա՞ր է դա, թե՞ ոչ, գիտեն միայն ՏԱՑ-ի երկրպագուները: Հենց նրանք են հեռուստախցիկ տեսնելիս հայտարարում, որ Հայաստանը շինհրապարակ է դարձել (հարևանցիորեն արձանագրենք, որ մի քանի տարի առաջվա կանաչները կհամաձայնեին, որ երկրում օդի փոշոտման ցուցանիշը համադրելի է շինհրապարակի փոշու տվյալների հետ: Հատկապես՝ քամոտ օրերին):

Արձանագրենք ու վերադառնանք շինարարության մասին պաշտոնական թվերին:

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աճել է 8.8 տոկոսով: «Իսկ ի՞նչ ցուցանիշ ուներ շինարարությունն անցած տարի՝ նախանցած տարվա հետ համեմատ» հարցի պատասխանը երկնիշ է:

2020թ․ հունվար-հուլիսին շինարարությունը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել էր 22.6 տոկոսով: Նույնիսկ դիմացինի թվաբանության տարրական գիտելիքների պարագային ոչ ոք չի հանդգնի պնդել, որ 22.6 տոկոսանոց անկումից հետո արձանագրվող 8.8 տոկոսանոց աճը բավարար է 2019-ին ունեցած ցուցանիշին հասնելու համար: Ասել է թե՝ զուտ շինարարության ոլորտում մենք առայժմ վերականգնման խնդիր ունենք:

Վիճակագրությունը տոկոսներով համադրելու համար շինարարության ծավալը հաշվարկում է նաև չոր փողով՝ դրամով: Ուստի նախ՝ ծանոթանանք պաշտոնական թվերին: 2019թ․ հունվար-հուլիսին մեր երկրում կատարված շինարարության ծավալը կազմել է 166 մլրդ 784.2 մլն դրամ գումար: 2020թ․ լոքդաունի պարագային մեր իշխանությունները նույնիսկ բաց շինհրապարակներում ու տարածքներում էին շինարարական աշխատանքներն արգելել (և հենց դրանով է բացատրվում 22.6 տոկոսանոց անկումը):

2020-ի առաջին յոթ ամիսներին կատարվել էր 137 մլրդ 567,7 մլն դրամի շինարարություն: Այս տարվա թիվը, իհարկե, մեծ է նախորդ տարվանինից, բայց փոքր է նախանցած տարվա ցուցանիշից: Այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 160 մլրդ 599.8 մլն դրամի շինարարություն: Այսինքն՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք շինարարության ոլորտի ապրանքների գնաճը, ապա միևնույն է՝ այս տարի ուղիղ 6 մլրդ 184.4 մլն դրամի պակաս շինարարություն է կատարվել՝ նախանցած տարվա համեմատ:

Այսինքն՝ հորինելու հակում ունեցող ցանկացած մարդ ուղիղ երկու տարի առաջ կարող էր մեր երկիրը շինհրապարակ պատկերացնել: Հիմա արդեն ուշ է: Հատկապես, որ արդեն հրապարակվել է՝ 2020թ․ շինարարության գների ինդեքսը մեր երկրում 8.7 տոկոս էր: Իսկ շինմոնտաժային աշխատանքների գների ինդեքսը թվերի հակառակ հերթականություն ուներ՝ 7.8 տոկոս:

Հեգնա՞նք է սա, թե՞ պատահականություն՝ դժվար է ասել: Ես հակված եմ վստահել պաշտոնական թվերին: Չնայած, որ այս տարի շինարարական որևէ աշխատանք կատարած մարդ դժվար թե հավատա, որ շինանյութի գնաճն այդքան փոքր (փոքր ու միանիշ) թվերով կարելի է արտահայտել:

Բայց գնաճի ներառմամբ շինարարական աշխատանքների իրական ծավալի կրճատման չափի հաշվարկը արդեն երկու անհայտով հավասարում է: Իսկ դա պիտի որ տարրական թվաբանության մակարդակում անհնար դարձնի հաշվարկը: Հավանաբար: Եթե սխալվում եմ, փորձեք ինքներդ բացատրել սա մարդկանց, ովքեր նախընտրում են երազել նույնիսկ տարրական թվաբանության մակարդակում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>