Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին (տեսանյութ)
Դիտել նաև
«Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով». Էրդողան
Ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները ամրապնդվեն խաղաղության պայմանագրով. Էրդողան
Ալիևն ու Էրդողանը բանակցություններ են վարում Բիշքեկում
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։
Համացանցում տարածված տեսանյութից հետո նա արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանը։ Բանն այն է, որ Էրդողանի կուսակիցը մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել։
Կրակոցի ձայնից ահաբեկված երեխան փորձել է փախչել, բայց Մեհմեթը բռնել է նրան։ Իսկ մոտակայքում կանգնած մեկ այլ երեխա սարսափահար հեռու է փախչել։ Այդքանից հետո երիտթևի ղեկավարը ծիծաղել է ու տեսախցիկին ձեռքով արել։
Աղբյուրը՝ ermenihaber.am