Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD):
«Հեղեղումների հետևանքով 46 մարդ է զոհվել Կաստամոնում, 8 մարդ՝ Սինոփում, մեկ մարդ՝ Բարտինում»,- ասված է հաղորդագրության մեջ: