Երեք անգամ նվազել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը․ ԳՇ պետ
«Վերլուծել ենք 2016 թվականի արդյունքները և եթե քառօրյա պատերազմի գործողությունները հանենք, ապա, ընդհանուր առմամբ, երեք անգամ նվազել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
ԳՇ պետը նշել է, որ սա մեր բանակի կողմից կատարված համապատասխան միջոցառումների արդյունքն է: Նա նաև հավելել է, որ պետք է պատրաստ լինել պատերազմին այն կանխելու համար։
Zham.am

