Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջիի հետ։ Այդ մասին հայտնում է TASS.ru-ն:
Հանդիպման ընթացքում Հասանովը թուրք դեսպանին հայտնել է, որ նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ:
Հանդիպման ընթացքում Հասանովն ու Բաղջին քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերություններին առչվող այլ հարցեր։
Zham.am

