Վրաստանում ընդդիմությունը փորձել է ներխուժել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխամասային գրասենյակի մոտ, որտեղ տեղի է ունենում մեծամասնության հանդիպումը:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, այսօր իր տանը մահացած է հայտնաբերվել Վրացական TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, որը հուլիսի 5-ին դաժան հարձակման էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի երթի դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցի ժամանակ:
Ընդդիմությունը կատարվածի համար մեղադրել է կառավարությանը և պահանջել նրա հրաժարականը:
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ պատրաստվում է գնալ գրասենյակ և անձամբ զրուցել իշխող կուսակցության առաջնորդների հետ:
Մի քանի տասնյակ ոստիկաններ մոբիլիզացվել են տեղում, նրանք թույլ չեն տալիս, որ քաղաքական գործիչը և մյուսները մուտք գործեն շենք: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ:
Աղբյուրը՝ tert.am