Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
2
Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Պատերազմ Արցախում
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին

Ողբերգական հետևանքներ կունենա. Դատավորներին պատժում են դատական ակտերը պատճառաբանելու համար. Փաստաբան Շխիմյան

Բազմաթիվ երկրների փորձն ուսումնասիրվել է, բոլոր երկրներում դատավորները ենթարկվում էին կարգապահական պատասխանատվության իրենց դատական ակտերը չպատճառաբանելու համար, մինչդեռ սույն դեպքում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ դատավորին պատասխանատվության են ենթարկել՝ դատական ակտը պատճառաբանելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց դատավոր Վարդան Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Շխիմյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն -բավարարել է դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավորին նկատողություն հայտարարելով։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ են քվեարկել ԲԴԽ գիտնական-անդամները, դատավոր-անդամներից երկուսը՝ Ստեփան Միքայելյանը և Անի Մխիթարյանը դեմ են եղել տույժի տեսակին, իսկ քրեական գործեր քննող դատավորներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանն ընդհանրապես դեմ են եղել դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։

Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նշված դատավորները պրակտիկ դատավորներ են և բազմաթիվ անգամներ առերեսվում են հիմնավոր կասկածի պատճառաբանվածության շեմի խնդրին, որը որևէ իրավական ակտով նախատեսված չէ, մեկնաբանման հարց է։

«Պրակտիկ դատավորը, առճակատվելով նշված խնդրին, կայացրել է նման որոշում, իսկ ԲԴԽ գիտնական-անդամների մասով չեմ կարող մեկնաբանել»,- նշեց Շխիմյանը։

Դիտարկմանը, որ առանց հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման՝ անձին չեն կարող ազատությունից զրկել, ուստի ստացվում է իրավիճակ, որ կալանավորման որոշում կայացնելիս դատավորը պետք է որոշում կայացնելիս գնահատի հիմնավոր կասկածի շեմը, մյուս կողմից՝ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում, երբ շեմը հաղթահարված չէ՝ Շխիմյանն արձագանքեց՝ նշելով, որ որևէ շեմ նախատեսված չլինելու պայմաններում դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության՝ ինչ-որ ենթադրյալ շեմ անցնելու դեպքի հետ կապված, ինչն անթույլատրելի է։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց առ այն, որ նման որոշումները կարող են բացասական հետևանքներ ունենալ նմանատիպ գործերով, մասնավորապես, փաստաբանը կարծում է, որ սա իր մեջ քողարկված ազդակ է պարունակում մյուս դատավորների համար, որոնցից գուցե կլինեն դատավորներ, որոնք այս որոշման ազդեցության ներքո կարող են նույնիսկ չանդրադառնալ հիմնավոր կասկածի հարցի քննարկմանը, ինչը ողբերգական հետևանքներ կունենա։

Ըստ Շխիմյանի՝ դատավորների նկատմամբ նմանատիպ վարույթների նախաձեռնումը ոչ այլ ինչ է, քան միջամտություն՝ դատավորի անկախությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության փուլում գտնվող քրեական գործերից մեկով կայացված դատական ակտը, որով դատավորը մերժել էր անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արդարադատության նախարարությունը գտնում է, թե, իբր, այդպիսով դատարանը գնահատական է տվել մեղադրանքին։

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նկատողություն հայտարարելով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>