Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
2
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին

Եթե կարտոֆիլի դաշտերը գոնե մեկ անգամ չոռոգեն, այդ բույսը 100 տոկոսով կարող է ոչնչանալ. Բենիամինի համայնքապետ

Շիրակի մարզի Բենիամին համայնքը երեկ գիշերվանից ջուր է ունեցել։ Բնակիչներից մի քանիսը կարողացել է ոռոգել դաշտերը։

Նշենք, որ երեկ Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը և բողոքում էին ոռոգման ջրի խնդրից։

Բնակիչները երկու ամիս ջուր չեն ունեցել, որ ոռոգեն դաշտերը, ինչի հետևանքով բերքը վնասվել է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանն ասաց, որ մինչև մեկ ժամ առաջվա տվյալներով ջուր ունեն, սակայն տեղյակ չէ օրվա ընթացքում ինչ կլինի, կշարունակեն ջուր ունենալ, թե ոչ։

Համայնքապետը նշեց, որ գիշերը բնակիչներից չորսը ջրել են դաշտերը, սակայն մի քանի ժամով ջրի հասանելիությունը, բնականաբար, բավական չէ։ Արտակ Անտոնյանի խոսքով՝ մինչև սեզոնի վերջ պետք է ջուր ունենան, որ կարողանան դաշտերը ոռոգել։

«Եթե շոգ եղանակին Երևանում մեկ ժամ կամ մեկ օր ջուր չխմեք, ի՞նչ կլինի։ Նույնն էլ բույսերի դեպքում է։ Կառնուտի ջրամբարում մի քանի օրվա ջուր է մնացել։ Արփա լճից բացել են, բայց ջուրը Կառնուտ չի հասնում, որովհետև Շիր կանալ է կոչվում, դրա տակ 14-15 գյուղ կա, որ ոռոգում է կատարում։ Մեր մտահոգությունը դա է»,-նշեց Արտակ Անտոնյանը։

Գյուղի կեսը զրկված է նաև խմելու ջրից, ինչը համայնքապետը կապում է ոռոգման ջրի խնդրի հետ։ Նրա խոսքով մարդիկ երբեմն ստիպված խմելու ջրով են ոռոգում կատարում, իսկ այն բնակիչները, որոնց տան դիրքը ցածր է և ջրի մուտքին մոտ են գտնվում, նրանք ջուր ունեն։

Բենիամին գյուղի հիմնական մշակաբույսը կարտոֆիլն է, որը բնակիչները ցանում են որպես եկամուտի աղբյուր. «Եթե կարտոֆիլի դաշտերը գոնե մեկ անգամ չոռոգեն, գրեթե 100 տոկոսով այդ բույսը կարող է ոչնչանալ։ Մեզ մոտ խոնավություն չկա։ Լոռվա մարզում կամ բարձրադիր գոտիներում գոնե բնական խոնավություն կա, իսկ մեզ մոտ դա զրո է»,-ասաց համայնքապետը։

Բենիամինում լուրջ խնդիր է դարձել նաև կենդանիներին պահելը, քանի որ այս տարի գյուղում ընդհանրապես խոտ չկա։ Համայնքապետը մտահոգված է, որ շուտով հնարավոր է անասունների սպանդ սկսվի։ Գյուղում եղել են բնակիչներ, որոնք մի քանի անասուն արդեն մորթել են։

«Բնակիչ ունենք, որ 50 հատ ոչխար ունի, բայց ընդհանրապես մեկ տուկ (խուրց) խոտ չունի։ 50 հատ ոչխարին առնվազն 150-200 տուկ խոտ պետք է առնի, ինչն այս պահին 2000 դրամ է, ստացվում է՝ 400 հազար դրամ խոտի վրա պետք է ծախսի։ Այդ մարդիկ էլ եկամուտ չունեն, ո՛չ թոշակ, նպաստ ունեն, ո՛չ էլ աշխատավարձ։ Ստիպված պետք է ծախեն անասունները»,-նշեց Արտակ Անտոնյանը։

Ընդ որում՝ գյուղացիներից հիմնական բոլորն այդ անասուններին ձեռք են բերել վարկերի միջոցով։ Համայնքապետը նշում է, որ վերջերս էլ բնակիչներից մեկը սուբսիդավորում էր ստացել և 10 կով գնել, բայց հիմա խոտ չկա, գնելն էլ ձեռնտու չէ։ Արտակ Անտոնյանը վստահ է՝ մինչև տարեվերջ նման խնդիրներն ի հայտ կգան։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>