Թուրքիան մտադիր է սեփական բազմանպատակ ուղղաթիռների սերիական արտադրություն սկսել
Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) հայտարարել է տեղական GÖKBEY (T-625) բազմանպատակ ուղղաթիռի նախագծում գրանցած հերթական առաջընթացի մասին: TAI-ի սոցցանցի էջում արված գրառման մեջ տեղեկացվել է, որ Թուրքիայի քաղավիացիան հավանություն է տվել GÖKBEY (Գյոքբեյ) ուղղաթիռների նախագծի կազմակերպման գործընթացին:
Սրանից հետո ուղղաթիռի նախագիծը քաղավացիայի կողմից պետք է ստանա TİP հավաստագիր (դրանով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը նախատեսված չափանիշներին), որից հետո հնարավոր կլինի սկսել դրա սերիական արտադրությունը:
Նշենք, որ այս ուղղաթիռը նախատեսված է 12 ուղևոր տեղափոխելու համար, օդաչուների քանակը երկուսն է: Այն արտադրելու համար Թուրքիայի ավիաշինական ընկերության և պաշտպանական արդյունաբերության վարչության միջև 2013-ին կնքվել է պայմանագիր։ Ուղղաթիռի նախատիպի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2018-ին: