Էրդողանը Իրանի վերընտրված նախագահ Ռուհանիին շնորհավորել է 4 օր անց
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) վերընտրված նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը Ռուհանիին շնորհավորել է Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Բացի այդ կողմերը վճռականություն են հայտնել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու հարցում:
Ուշագրավ է թուրքական լրատվամիջոցի այն շեշտադրումը, որ Էրդողանը Ռուհանիին շնորհավորել է 4 օր անց՝ մայիսի 24-ին, այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների արդյունքները պարզ էին դարձել հենց մայիսի 20-ին:
Աղբյուր` Ermenihaber.am