Վրաստանում` Հայաստանի հետ սահմանի մոտ, երկրաշարժ է տեղի ունեցել
Դիտել նաև
Վրաստանի հարավում` Սամցխե Ջավախեթիում` Հայաստանի հետ սահմանի մոտ, 3,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է regnum.ru-ն` Վրաստանի Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությանը հղումով:
Ըստ տվյալների` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:19-ին: Էպիկենտրոնը գտնվել է Պոկա գյուղից 4 և Նինոծմինդա քաղաքից 24 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա: