ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել

Արտաշատի գետամերձ տարածքում և Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրությունների արդյունքում հռոմեկան բաղնիք, պալատներ և մ.թ 2-րդ դարի հռոմեական ակվեդուկի հիմքեր են հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանն ասաց, որ Արտաշատում պեղումներ են իրականացվում դեռևս 1970 թվականից:

«Վերջին տարիներին քաղաքի ուսումնասիրությունն ընթանում է երկու տարածքներում՝ մեկը գետամերձ թաղամասն է, որն Արաքսի անմիջական հարևանությամբ է և այնտեղ աշխատում է մեր ինստիտուտի արշավախումբը և երկրորդը ստորին քաղաքի տարածքում է՝ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի վրա, որտեղ աշխատում է հայ-գերմանական համատեղ արշավախումբը»,-նշեց Զարդարյանը:

Նրա խոսքով՝ գետամերձ թաղամասում բացահայտվել է մեծ հռոմեական բաղնիք, որը հարուստ է խճանկարներով, ունի կրկնակի տաքացվող հատակ, ջրամատակարարման ու ջրահեռացման բարդ զարգացած համակարգ, բացահայտվել է նաև տաճարական հարթակ՝ ռեգիա, այսինքն քաղաքային ճեմատարածք, որը ծածկված է եղել, գտնվել են տարբեր կառույցներ՝ զարդարված որմնանկարներով: Զարդարյանի համոզմամբ՝ թաղամասը բացահայտում է Արտաշատի կյանքի մի շատ հետաքրքիր շրջան, երբ տեղական մշակույթի վրա լուրջ ներգործություն է ունեցել հռոմեկան մշակույթը:

Անդրադառնալով Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրություններին՝ արշավախմբի ղեկավարն ասաց, որ այդտեղ աշխատում են մի քանի ուղղությամբ՝ բուն հնագիտական պեղումներ և Արտաշատի ստորին, այսինքն՝ դաշտավայրային քաղաքի գեոֆիզիկական ուսումնասիրություններ: Գեոֆիզիկական պեղումների շնորհիվ նախքան բուն պեղումները կարողանում են պարզել, թե հողի տակ ինչպիսի կառույցներ կան:

Զարդարյանը պատմեց, որ այդ աշխատանքները նախաձեռնել են 2018-2019 թվականներին: Այս տարի գարնանը շարունակել են պեղումները:

Երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել է գրեթե քառասուն հեկտար տարածք: Դեռ 1970-ական թվականներին սկսած պեղումների ժամանակ հնագետներն իմացել են, որ Արտաշատի 15 բլուրը խիտ կառուցապատված է եղել: Բլուրների վրա տեղակայված են եղել բնակելի և հանրային կառույցներ: Բլուրները շրջապատող պարիսպների երկարությունը հասել է շուրջ տասը կիլոմետրի, բայց հնագետները հստակ չեն իմացել, թե ինչպիսին է իրավիճակը դաշտավայրային տարածքում:

«Մեր առաջին իսկ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է առնվազն երկու պալատական կառույց դաշտավայրային տարածքում: Շատ հետաքրքիր գեոֆիզիկական անոմալիա էր ուրվագծվում, որը մեծ տարակուսանքի տեղիք տվեց: Անընդհատ քննարկում էինք մեր կոլեգաների հետ, թե ինչ է այդ անոմալիան: Ի վերջո բացահայտեցինք հռոմեական ակվեդուկի հիմքեր: Սա եզակի երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև Մերձավոր Արևելքի համար: Դատելով ուղղությունից և ակվեդուկի կառուցման օրինաչափություններից՝ մենք եկանք եզրահանգման, որ աղբյուրի ջուր է բերվել Արտաշատ ներկայիս Վեդի գետի ակունքներից: Դա մոտավորապես 30 կմ երկարություն ունեցող ակվեդուկ է եղել: Պարզել ենք նաև կառուցման թվագրությունը: Այն կառուցվել է մ.թ. 2-րդ դարում»,-մանրամասներ հայտնեց Զարդարյանը:

Նա հիշեցրեց, որ ակվեդուկները տիպիկ հռոմեկան կառույցներ են և կառուցվում էին բուն Հռոմի կայսրության տարածքում և ոչ նրա տարաքից դուրս: «Մեր թվարկության 114 թվականին Հռոմի Տրայանոս կայսրը զավթում է Հայաստանը և մինչև 116-ի վերջը Հայաստանը հռոմեական կայսրության կազմում էր: Հենց այդ ընթացքում են նախաձեռնել ակվեդուկի կառուցումը: 116-ի վերջին հռոմեացիները դուրս են գալիս, և ակվեդուկը մնում է անավարտ»,-հայտնեց արշավախմբի ղեկավարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>