«Հուրարտա» ազգային նախաձեռնությունը ապրիլի 24֊ին ժ. 12։00֊ին Կոմիտասի արձանի մոտից կազմակերպում է երթ` ի հիշատակ 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի
Ապրիլի 24-ը 1915 թ.-ի Օսմանյան կայսրության ժամանակ երիտթուրքերի կողմից հայ անմեղ զոհերի, որբացած երեխաների, թուրքական ջարդերը վերապրած ու մազապուրծ եղած միլիոնավոր ճակատագրերի հիշատակի ոգեկոչման օրն է. միլիոնավոր մարդկանցից յուրաքանչյուրինը։
1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը հիշելիս՝ մենք հաճախ հիշատակում ենք անմեղ զոհերի թիվը՝ նշելով 1․5 միլիոն, 2․3 միլիոն և այլն։ Հաճախ այս սարսափելի թվերի հետևում մոռացվում է, որ խոսքը խեղված ճակատագրերի մասին է։
Ուրեմն, եկե՛ք խոսենք այս ճակատագրերի մասին, հիշե՛նք ու կիսե՛նք բոլորիս միավորող վիշտն ու հիշողությունները:
Սույն թվ.-ի ապրիլի 24֊ին տեղի կունենա լուսանկարներով երթ դեպի Ծիծեռնակաբերդ։ Բոլորս միասին՝ մեր նախնիների պատկերներով (լուսանկարներ և պատմություններ) և նրանց հետ միասին, քայլերթով կհասնենք նրանց բոլորի և ամենքի հավաքական հուշատեղին և հարգանքի տուրք կմատուցենք Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին։
Հ.Գ. Լուսանկարները կտրամադրվեն կազմակերպիչների կողմից:
«Հուրարտա» ազգային նախաձեռնություն

