Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան չի աջակցում ռուս-ուկրաինական խնդրի կողմերից ոչ մեկին
Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այժմ Դոնբասում խնդիրներ կան, բայց կան Մինսկի համաձայնագրեր: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտականճանապարհով: Թուրքիան սատարում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ուկրաինանը ու Ռուսաստանինը։ Մենք հարաբերություններ ենք կառուցում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Ցանկացած երկրի հետ հարաբերությունները չպետք է ազդեն այլ երկրների հետ հարաբերությունների վրա: Ուկրաինայի և Ռուսաստանի անհամաձայնության պայմաններում մենք ոչ մի կողմի չենք աջակցում»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:
Նա ավելացրել է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ է բոլոր հարցերում՝ այդ թվում Ղրիմի հիմնախնդրի շուրջ»:
Աղբյուր՝ Ermenıhaber.am