Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Շուշանիկ Արևշատյան. «Երկրորդ անգամ էլ ամուսնալուծվեցի, բայց ամուսնուս տղան մնաց ինձ հետ». Life.tert

«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանի անցած դժվարին ճանապարհի մասին Tert.am Life–ի նախորդ հարցազրույցը մեծ արձագանք ստացավ։ Հարցազրույցի երկրորդ մասում նրա հետ խոսել ենք միայնակ մայր լինելու, 2 ամուսնալուծության, նախկին ամուսնու որդուն իր երեխայի պես մեծացնելու, իր մեծ սիրո և անձնական կյանքի հետաքրքիր դրվագների մասին, որոնց վերաբերյալ մինչև այս որևէ տեղ չի խոսել։

Իրեն բնորոշ անկեղծությամբ Շուշանիկ Արևշատյանը հետաքրքիր խոստովանություններ արեց այս զրույցի ժամանակ։

–Տիկին Շուշանիկ, դուք բավականին բարդ ճանապարհ եք անցել՝ որպես կին կայանալու, Ձեր ռադիոն հիմնելու համար։ Այդ ամենին հասել եք միայնակ։ Տարիներ առաջ հասարակությունն ավելի կարծրատիպային մոտեցում ուներ ամուսնալուծված կանանց հանդեպ։ Ձեզ համար որքանո՞վ էր բարդ 2 երեխայի միայնակ մայր լինել։

–Իրականում, այն ժամանակ հասարակական ճնշումն ավելի քիչ էր, քանի որ 90-ականներին շատերի ամուսինները դրսում էին։ Բոլորի ընտանիքներն էին փլուզված։ Ես բաժանվել եմ 1994–ին, երբ ամուսինս գնաց արտերկիր աշխատելու և գնաց...

Ես չեմ զգացել հասարակական ճնշում, սակայն որպես մայր ունեցել եմ դժվարություններ։ Սկսած ֆինանսական խնդիրներից մինչև այն, որ իմ երեխաների վրա զգացել եմ հոր բացակայությունը։ Սակայն ես լավ մամա եմ եղել։ Որքանով կարողացել եմ հա՛մ մամա եմ եղել, հա՛մ պապա. որդուս հետ ֆուտբոլի էլ եմ գնացել, որսի էլ, կրակելու էլ։ Ես տառապյալ մամա չեմ եղել։ Ընդունել եմ իրականությունը` ամուսին չկա, չկա, ուղղակի փորձել եմ լրացնել այդ բացը։ Հայտնի չէ` ի՞մ բախտն է ավելի բերել, թե՞ իր։ Կարծում եմ` իմ։)

Ամենաբարդը որդուս կայացման շրջանն էր` վատ շրջապատ, տղաներ, դուրս... Ինքն էլ իսկական տղա է, ինձ ոչինչ չէր ասում։ Երեք անգամ քթի վիրահատություն ենք արել, բայց մինչև հիմա չգիտեմ` ինչ էր եղել։ Այդ առումով հոգեբանորեն բարդ էր։ Ուժս չէր պատում, ես չէի կարող գնալ, խառնվել։ Տղաս ինքը կերտեց իր ճանապարհը։ Վերջերս եմ իմացել, որ երբ տեսնում էր` ճար չկա, զանգում էր ռադիո, տղերքին ասում։ Ինքն այդ սատարումը գտնում էր իմ ռադիոընտանիքում։ Ես տարիներ հետո եմ իմացել, որ օրինակ, Մաքսը, Ժակը, Գլումովը ինչ–որ հարցում օգնել են իրեն։

–Միայնակության զգացում չէ՞իք ունենում։

– Միայնակության զգացում տարին 4 անգամ եմ ունենում` Մարտի 8, Փետրվարի 14, ծննդյան օր և Նոր տարի։ Տարվա մեջ այս 4 օրն է, որ ես շատ ծանր եմ տանում։ Ինձ ձև եմ տալիս, թե ուրախ եմ, բայց խեղճանում եմ։ Երեխա ես ամուսնացնում, թոռ ես ունենում, կողքիդ մեկը չգա, որ կիսի երջանկությունդ, բայց դա էլ է անցնում։ Կյանքում ամեն բան անցնում է։

–Ձեր դստեր հետ մամա–աղջիկ հարաբերությունների մեջ կարողանո՞ւմ եք պահել նաև ընկերական հարաբերությունները։

–Աղջկաս հետ մեր հարաբերությունները փուլ առ փուլ փոխվել են, սկզբում` մամա–բալիկ, հետո` ընկերներ, հիմա` գործընկերներ ենք։ Ես իր ֆիլմի պրոդյուսերն եմ։ Հետաքրքիր մի բան ասեմ` մեր միջև մրցակցություն կա։ Ես իրեն պահանջներ եմ ներկայացնում` որպես պրոդյուսերը ռեժիսորին, ինքն ինձանից է դժգոհ։) Շատ հավես հարաբերություններ են։

–Սովորաբար, մայրերը դժվար են բաց թողնում երեխաներին և նրանց առանձին քայլելու հնարավորություն տալիս։ Ձեր ամբողջ կյանքը ներդրել եք Ձեր երեխաների կայացման մեջ։ Ձեր դեպքում ինչպե՞ս անցավ այդ փուլը։

–Ասում են` մեծ ծառերի ստվերում ոչինչ չի աճում։ Երբ իրենք փոքր էին, ես այդպիսի ծառ էի` թևերս փռել էի իրենց վրա, հիմա թևերս հավաքել եմ, իրենք մտել են կյանք։ Ինձ համար շատ դժվար էր դուրս գալ մամա–պապա վիճակից, բայց հիմա իրենք իրենց առանձին կյանքով են ապրում։ Տղաս մեզ հետ է ապրում, բայց իր առանձին կյանքն է դասավորում, իր աշխատանքն ունի։ Ես ոչնչի չեմ խառնվում, թեև իրենք գիտեն, որ միշտ կամ և կաջակցեմ իրենց։

Միաժամանակ, մեծ հաճույքով բաժանվեցի։) Ուզում եմ մի քիչ էլ ինձ համար վայելել կյանքը։ Միայնակ ճամփորդել, իմ ուզած մարդկանց հանդիպել։ Ամեն ինչ արեցի իրենց համար, հարթեցի ճանապարհը, հիմա թող ինքնուրույն քայլեն։

–Հաճախ լուսանկարներ եք հրապարակում ձեր թոռնիկի հետ։ Տպավորություն է, որ նրա հետ նորից մանկանում եք։

–Մարկն իմ վերջին սերն է։ Աստված տա, շատ թոռնիկներ ունենամ, բոլորին շատ կսիրեմ, բայց ինքն այլ պատմություն է։ Հետաքրքիր մի բան կա, մեր միջև ներքին կապ կա։ Պետք է տեսնեք` ինչպես է վազելով գալիս, փաթաթվում, ասում` տատա։ Ես իր համար ամեն ինչ եմ։ Ինքն ինձ համար այլ երջանկություն է։

–Տիկին Շուշանիկ, Ձեզ պես կանայք մշտապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում են լինում։ Երեխաներին մեծացնելուց հետո կյանքը վայելելու ցանկության փուլում կողակից ունե՞ք։

–Տղամարդիկ վախենում են, անգամ, իմ դաշտ մտնել։ Կողքերս պտտվում են ու վերջ։ Մի օր ծանոթներիցս ասացի` լավ, մի՞թե գոնե մեկը չկա։ Հարցն այն չէ, որ ես դա ուզում եմ, ուղղակի ինձ հետաքրքիր է։ Ինձ ասաց` վախենում ենք մտնել քո դաշտ, այրվենք ։) Մեկ–մեկ մտածում եմ` երևի իմ վարքագիծը փոխեմ` մտնեմ ռոմանտիկ կերպարի մեջ։

–Ձեր ամուսնալուծությունից ի վեր կողակից չե՞ք ունեցել։

–Ունեցել եմ երկրորդ անհաջող ամուսնություն, որից ինձ մնաց ևս մի որդի`գանձս` Սաշան։ Նա ամուսնուս տղան է, այն ժամանակ 6 տարեկան էր։ Ես և այդ մարդը 2 տարի ապրեցինք իրար հետ, բաժանվեցինք, բայց այդ տղան մնաց ինձ մոտ։ Իր պապայի հետ, գրեթե, չէ շփվում։ Ինքն իմ տղան է։ Առ այսօր ինձ մամա է ասում, այնպես որ, ես ունեմ 3 երեխա։ Հիմա 30 տարեկան է, ամուսնացած է, 2 բալիկ ունի, մենք միասին ենք ապրում։

–Երկրորդ հիասթափությունից հետո վե՞րջ, այլևս ոչ ոք չհայտնվե՞ց ձեր կյանքում։

–Հիասթափություն չէր։ Ինքը լավ մարդ էր, բայց իմը չէր։ Մարդը կարող է վատը լինել, բայց իմը լինել։ Հաճախ, մենք ինչ–որ բան ենք փնտրում, բայց իրականում, գոյություն ունի քոնը և ոչ քոնը։ Կարող է լինել ամենավատը, բայց քոնը։

–Ինչո՞ւ չկարողացաք գտնել ձերը։

–Իրականում, գտա։ Մինչև հիմա գիտեմ իր տեղը, ուղղակի շատ հեռու է ինձանից։

Գժական մարդ է, իմն է, մինչև հիմա կապ ունենք իրար հետ, սակայն երևի 8 տարի է, չենք տեսնվել։

–Նրան գտաք մինչև Ձեր ամուսնությունները, թե՞ հետո։

–Դրանից հետո։

–Ինչո՞ւ չկարողացաք պահել ձեր սերը` հաշվի առնելով, որ արդեն հասուն էիք։

–Իրավունք չունեի։ Չէի կարող երեխաներիս նկատմամբ նման բան անել, քանի որ այդ մարդն այլազգի էր, այլ մշակույթ ուներ։ Չեմ փոշմանում, որովհետև իմ կյանքում ոչ մի օր չէի փոխի։

–Հիմա, երբ ուզում եք վայելել ձեր կյանքը, հնարավո՞ր է ինչ–որ բան փոխվի։

–Հիմա... դեռ կլինի։ Դա իմ վերջին ցանկությունն է, իսկ եթե ես մի բան շատ եմ ուզում, անպայման, կատարվում է։ Ես չեմ ուզում իմ կյանքն իր հետ ավարտել, ուզում եմ իմ կյանքն ավարտել ինքս ինձ հետ, բայց իմ կյանքում կլինի մի շրջան, որում նա կլինի։ Դա կլինի իմ վերջին ամենաերջանիկ անձնական ժամանակը, և ես դա բաց կթողնեմ։

Մանրամասները՝ Life.tert.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>