Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքները
Այսօր՝ հունիսի 12-ին, Նախիջևանում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը: Թուրքիայից վարժանքներին ներգրավվել է հետևակային 1 դասակ: Վարժանքների մեկնարկի մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հաղորդում է «Razm.info»-ն:
Համաձայան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ վարժանքների նպատակը երկու երկրների զինված ուժերի համապատասախան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը, զորքերի՝ համատեղ գործողություն իրականացնելու կոորդինացիայի աստիճան ի բարձրացումն է:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը հայտնել էր, որ զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 15-ը: Նաև նշվում էր, որ Նախիջևանում անցկացվող վարժանքները մայիսին Բաքվում անցկացված զորավարժության շարունակությունն են:
Հավելենք, որ Թբիլիսիում շարունակվում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ վարժանքները: