ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները
2
3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան Թևանյանի գործում պետական գաղտնիքի առարկա չկա Պուտինի Ապտակը Փաշինյանին դեռ տեղ չի հասել․ հունիսի 7-ին անսպասելի զարգացում կարող է լինել Ինչպե՞ս են մեկնաբանում ադրբեջանական մամուլում Անդրանիկ Թևանյանի կալանավորումը Պատերազմ Արցախում
3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից նռան, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արարատում է Թևանյանին կալանավորեցին որդու «Վերջին զանգի» օրը, դա զազրելի է «Պատրաստվո՞ւմ եք դիմակայել նոր հարձակումներին». լրագրողը՝ Գարեգին Բ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գինը. Վոլոդին Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ. Գագիկ Ծառուկյան Դուք կանգնել եք արտաքին թշնшմnւ դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնшմnւ դեմ. Բագրատ Սրբազանը՝ տավուշցիներին ԲՀԿ նախընտրական հանդիպումը Արտաշատում Դու խելագարվել ես՝ Թրամփի և Նեթանյահուի միջև լարված խոսակցությունից արտահոսք է եղել Հունիսի7-ին՝ համար 7-ին Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Նիկոլը հուշել է․ մտնելու են աշխատասենյակ և «սիրով» դուրս հրավիրեն իրեն․ Հայկ Նահապետյան Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է... Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է Փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաները ընդդիմության դեմ ավելի ու ավելի են ծավալվում Խուզարկում են «Հայաստան» դաշինքի շտաբները, նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը. Սաղաթելյան (վիդեո) Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան Լայնամասշտաբ խուզարկություններ՝ Արմավիրի մարզում Փաշինյանը ունի պլան Բ. «Քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում» Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Թևանյանի գործում պետական գաղտնիքի առարկա չկա

Վերջին բոյի ժամանակ երգել է՝ հրով լինի, սրով լինի, պիտի գնանք․ 23-ամյա Մելքոնն ընկել է Շուշիի համար մարտերում. Տեսանյութ

Պատերազմում զոհված 23-ամյա պահեստազորային Մելքոն Դավթյանի հոր ցանկությունը որդուն ու նրա մարտընկերներին թշնամու գնդակի առաջ միայնակ թողած հրամանատարներին պատժված տեսնելն է։ 

«Երկու անգամ գնաց, երկու անգամ էլ դավաճանած հրամանատարները մենակ թողեցին։ Մի անգամ Հադրութում հրամանատարը թողել փախել էր, մի անգամ էլ Շուշիի մոտ թողել է մենակ փախել, տղաներին ասել են, թե թիկունքը պահած է, հայերն են այնտեղ, այնինչ մարդ չի եղել, թուրքերը մտել են թիկունքից, սնայպեր ա աշխատել, գլխից խփել են տղայիս։ Դավաճանության, վատ, անկազմակերպ հրամանատարության երեսից են էսօր տղերքը ընկել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհվածի հայրը՝ Գագիկ Դավթյանը։  

Մելքոնը «Մոբ»-ով էր ծառայության մեկնել պատերազմի առաջին օրերին։ Հայրը պատմում է, որ ինքն է որդու հետ գնացել զինկոմիսարիատ, ճանապարհել նրան, հավատացել, որ որդու՝ պատերազմի դաշտում լինելը կարող է կյանքեր փրկել եւ նրան հորդորել մեկ վայրկյան էլ չհապաղել մեկնելիս։ 

«Ծառայությունը մի քանի տարի է՝ ավարտել էր, մինամյոտչիկ էր։ Երբ տարել էին պատրաստության, գնացի, խոսեցի հրամանատարների հետ, ասեցին՝ մազաչափ շեղում չեն տվել։ Ես իրեն խնդրեցի, ասեցի՝ բալես, եթե էդ զենքը առավոտից իրիկուն օգտագործես, հազարավոր կյանքեր կփրկես, դու էսօրվա համար ես, Աստված ում ինչքան տվել է, իրենից այնքան էլ պահանջում է։ Եթե այսքան տարի դու այդ զենքին տիրապետել ես, պիտի գնաս այդ զենքով, այնտեղ բոլորն էլ քո եղբայրներն են»,- նշեց զոհվածի հայրը՝ ափսոսանք ու վրդովմունք հայտնելով, որ որդին ռազմաճակատում ի վերջո չի կռվել այն զենքով, որին տիրապետել է, նրան հրաձիգ են կցել։ 

Մելքոնը 20 օր կռվել է տարբեր՝ ամենաթեժ ճակատներում, հետո արձակուրդ է ստացել ու տուն վերադարձել։ Կարճ ժամանակ անց կրկին առաջնագիծ է մեկնել՝ այս անգամ կռվելով Շուշիի մոտ։ 

«Ասեցի՝ մի նայի այ բալա, անկախ նրանից, թե ինչ են արել։ Աշխարհի մարդ են, մեկը վախից է փախել, մեկը տկարությունից, բայց դու հոգեւոր, ձիգ մարդ ես, մի նայի իրենց, դու էլի քո գործողություններն արա։ Նորից ուղարկեցի, չթաքցրի, որովհետեւ մենք ձեւական մարդ չենք, էսօր պարտք ունենք ազգի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ»,- նշեց Մելքոնի հայրը։  

Մելքոնը զոհվել է նոյեմբերի 7-ին։ 

«Վերջին բոյի ժամանակ երգել է՝ հրով լինի, սրով լինի, պիտի գնանք։ Գոռացել են՝ Մելքոն, որ չերգի, երգով էլ ընկել է բոյի ժամանակ իմ բալեն։ Մինչեւ վերջ պայքարել է՝ օրինակ ծառայելով, որ տենց պիտի լինի, բայց էսօր իմ բալեն ընկավ երկու օր շուտ, չտեսավ էս դավաճանությունը, չէի էլ ուզենա, որ տենար»,- պատմեց զոհվածի հայրը։  

Մելքոնի մարմինը դուրս են բերել նրա զոհվելուց 14 օր անց եւ հուղարկավորել Եռաբլուրում՝ նրա հետ պատերազմ մեկնած ընկերոջ՝ Շահենի կողքին։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>