Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով ՀՀ-ն 2025թ․ պատրաստվում է վերցնել նոր վարկեր նախկին վարկերը փակելու համար Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)
30
Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «ANNA news»-ին (տեսանյութ) Նիկոլական, Փաշինյանի համար խարույկի շուրջ կիթառ նվագող Գիլոյանն «ՍՄՍ է ստացել», բայց... արտասահմանից «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Ալիևը ստացավ իր ուզածը, պատերազմը ավելի քան մոտ է, ՔՊ ներսում գզվռտոց է. տարվա ամփոփում․ ուղիղ Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ) «Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Երևանում նոր տեսախցիկ է տեղադրվել Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին, Քոչարյանին և Սարգսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով Վրաստանը նոր նախագահ ունի Իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «խաղաղության օրակարգի սահմանում»․ Տիգրան Աբրահամյան Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են Նժդեհի ու Մոնթեի նկարները, ինչ-որ «տանցոռների» պատկերներն են «նախշելու». նիկոլականները ցնծության ու հրճվանքի մեջ են Քաղաքապետարա՛ն, ձեր էս աթոռի ինստալյացիան կրեաԾիվ է (տեսանյութ) Երբ դատարկվեցին ռուսական զորանոցները, դրանք վերածվեցին ամերիկյան որբանոցների Ձյուն, բուք, մառախուղ․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին ՀՀ-ն 2025թ․ պատրաստվում է վերցնել նոր վարկեր նախկին վարկերը փակելու համար Գրեթե մեկ ամիս դիտահորի կափարիչը ծածկված է անվադողով Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա 173 մլն դրամ պետբյուջեից՝ 0 արդյունքի դիմաց Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ) Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում ինքնաթիռի կործանման համար Շենգավիթում սկեսրայրը դանակահարել է հարսին Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի՝ Էթիկա սովորեցնելու գրառման տակ Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց

Ո՞ւմ ձեռքում կհայտնվի Ազգային արխիվը

«Իրատես» թերթը գրում է.  «Ողջ նախարարությունը մերձավորներով ողողած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի ղեկավարման շրջանում Հայաստանի դատաիրավական համակարգն անտրամաբանական, անհասկանալի որոշումների, նախագծերի էպիկենտրոն է դարձել, քաղաքական գործընթացները սկսել են «արդարադատություն» թելադրել, կարծես բոլոր «վնգստացող» դատավորներին «հեղափոխականներով» փոխարինել էր, ամենուր իրավականության բարձր նշաձող էր սահմանել, մնացել էր միայն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելը։

Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր օղակներից ամենաաշխատող և դեռ «քայլածներով» չհամալրված միակ կառույցը շա՜տ ծանր էր նստել նախարարի սրտին։ Ամիսներ շարունակ Բադասյանին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Ազգային արխիվի տնօրենին չի կարող աշխատանքից ազատել, և ո՜վ զարմանք, պատճառը գտնվեց. պետք է առնվազն բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն անհապաղ հեռացվեն աշխատանքից, բայց իրականում միայն Վիրաբյանն է մեծ «մեղք» գործել։ ՈՒ անգամ երկու ամիս չսպասելով, որ ավարտվի արխիվի կայացման գործում իսկապես մեծ ներդում ունեցող գիտնականի պայմանագրի ժամկետը, նրան ցուցադրաբար հեռացնում են աշխատանքից՝ իրենց նեղմտությունն ու փոքրոգությունը հերթական անգամ ի ցույց դնելով տարիների վաստակ ունեցող մարդու հանդեպ։

Բայց՝ ամեն ինչ հերթով։ Ռուստամ Բադասյանն Ազգային արխիվի տնօրենին աշխատանքից հեռացրել է իբր պետությանը 2016-2018 թթ. հարկեր չվճարելու պատճառով։ Մինչդեռ նախարարը հարկ չի համարել անգամ ծանոթանալ իր նախորդների որոշումներին, որոնք փաստում են հետևյալը. 2016-ին կառավարությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց պետությունն ավելի ուշ է պահուստային ֆոնդից գումար հատկացրել, նրանք էլ ուշացումով կատարել իրենց պարտավորությունը։ Այսինքն՝ խոսքը բոլոր ՊՈԱԿ-ների մասին է, բայց նախարարի «ցնցող» տրամաբանությամբ, այդ կազմակերպությունների բոլոր ղեկավարները գործել են իրավական հարթությունում, բացի Վիրաբյանից։

ՈՒրեմն ո՞րն է միայն Վիրաբյանին հետապնդելու պատճառը։ «Իրատեսն» այս հարցն ուղղեց Ազգային արխիվի տնօրենին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։

«Ազնվորեն, որքան փորձել եմ հասկանալ, թե որն է ինձ աշխատանքից հեռացնելու պատճառը, չեմ կարողացել հասկանալ։ Միայն ասել են, թե ինձ չեն վստահում»,- ասաց Ամատունի Վիրաբյանը, իսկ դիտարկմանը, թե ո՞րն է չվստահելու հիմքը, մեր զրուցակիցը փաստեց, որ անգամ չվստահելու պատճառներն իրեն չեն ասել։

Գիտնականի փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ իր ազատման հրամանը կա, սակայն ժամանակավոր պաշտոնակատար դեռ չեն նշանակել։ Հարցին՝ գուցե վերանայե՞ն որոշումը, ի վերջո, արխիվի շուրջ 250 աշխատակից բաց նամակով դիմել է վարչապետին, Ձեզ էլ երկու ամիս է մնացել, 20 տարի արխիվը ղեկավարած Վիրաբյանը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող ասել, նստած սպասում եմ, թե ով է գալիս ինձ փոխարինելու, որ թղթերը հանձնեմ ու գնամ»։

Վիրավորված չէ՞ կառույցի հիմքում կանգնած, արխիվի կայացման գործում մեծ լումա ունեցող գիտնականը, որ կառավարությունն այս կերպ է իրեն ճանապարհում։ «Իհարկե, վիրավորական է,- ասաց,- հատկապես, որ երկու ամիս է մնացել իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն։ Իրենց խնդրել եմ, որ համբերեն երկու ամիս, պատվով զիջեմ իմ տեղը, գնամ»։

Գիտնականի այս խոսքերը երևի ամենամեծ վիրավորանքը պիտի լինեն ճղճիմ, դիլետանտ, սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չտեսնող ղեկավարներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan