Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պատերազմ Արցախում
Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում հայտնաբերված նախամարդու քարեդարյան կացարանը գործել է մեզանից շուրջ 70 հազար տարի առաջ

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում այս տարվա օգոստոսի 26-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ, որոնք իրականացնում է հայ-գերմանական միացյալ արշավախումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արշավախմբի անդամ, արշավախմբի աշխատանքները համակարգող Ռոբերտ Ղուկասյանը, արշավախումբը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը, գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոյի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Արիել Մալինսկին:

Կալավանում հնագիտական պեղումները սկսվել են դեռեւս 2004 թվականից, հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում եւ ավարվել 2008 թվականին՝ հնագիտության համար շատ կարեւոր արդյունքներով: Կալավանում հնագիտական պեղումները վերսկսվել են 2017 թվականից, արդեն հայ-գերմանական համագործակցության շրջանակներում: Պեղումների համար ֆինանսական միջոցներ են տրամադրել գերմանական եւ հայկական կողմերը: Արշավախումբը բաղկացած է 15 գիտնականներից, ովքեր ներկայացնում են Հայաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Իսրայելը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Պեղումներն ընթանում են «Կալավան-2» քարեդարյան կացարանի տարածքում: Հենվելով պեղածո նյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ գիտնականները հաստատել են, որ այս հուշարձանը՝ նախամարդու քարեդարյան կացարանը, շուրջ 70 հազար տարի առաջվա պատմություն ունի: Անցած քսան օրերի ընթացքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախամարդու կողմից պատրաստված քարե գործիքներ, ինչպես նաեւ՝ որսված բիզոնների, ազնվացեղ եղջերուների, վայրի ոչխարբերի ու այծերի, այլ կենդանիների ոսկորներ:

Քարեդարյան շերտից այս տարի վերցվել են բազմաթիվ նմուշներ՝ հասկանալու համար այդ ժամանակների կլիման, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջությունը, նախամարդու կենցաղը եւ տեղաշարժման երթուղիները:

Պեղումները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 26-ը, որի ընթացքում, համոզված ենք, դեռ կգրանցենք նոր հետաքրքիր արդյունքներ: Կալավանն արդեն վաղուց դարձել է հնագիտական տուրիզմի վայր ու ձեռք բերել համաշխարհային հնչեղություն:

Դրա վառ ապացույցն էլ այն է, որ այսօր Կալավանում աշխատում են համաշխարհային մակարդակի հնագետներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Հավելեմ, որ այսօր Կալավան է ժամանում գերմանացի աշխարհահռչակ գիտնական Հանս Պիտեր Ուերպմանը, ով շուրջ 30 տարի եղել է Տրոյայի պեղումների համաղեկավարը: Նա արդեն սեփական բնակարան է ձեռք բերել Կալավանում ու իրեն համարում է Կալավանի բնակիչ»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Պեղումների բանվորական աշխատանքներում ընդգրկված են տեղի բնակիչները:

«Արմենպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>