Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։

Հիմնավորենք թվերով․

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու՝ 2025թ․ հունսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն և ծաղիկ է արտահանվել և որ երկրներ։

Ինֆոգրաֆիկան՝ ստորև 

Ինֆոգրաֆիկայի կարճ վերլուծություն

  1. Արտահանման նվազումը դեպի Ռուսաստան
  • 2025թ. հունիսին ՌԴ արտահանվել է մոտ 27,937 տոննա (27,937,043 կգ) պտուղ-բանջարեղեն (հիմնականում՝ ծիրան, լոլիկ, պղպեղ, կեռաս): 2026թ. հունիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 110.4 տոննա (հիմնականում թութ և խնձոր)։ Արտահանումը Ռուսաստան պակասել է ավելի քան 27,826 տոննայով (կամ գրեթե 99.6%-ով):
  • 2025թ.-ին ՌԴ է արտահանվել 5,784,071 հատ ծաղիկ, իսկ 2026թ.-ին դեպի ՌԴ հատով չափվող արտահանում ընդհանրապես չի իրականացվել։
  1. Ընդհանուր արտահանման պակասուրդը
  • 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել է 31,738 տոննա։ 2026թ. հունիսին այն կազմել է 8,095 տոննա։ Ընդհանուր առմամբ, 2026թ. արտահանվել է մոտ 23,643 տոննա պակաս բերք կամ — 74.5%
  • 2025-ին արտահանվել է 6,602,056 հատ ծաղիկ, իսկ 2026-ին՝ 3,279,936 հատ։ 2026թ.-ին արտահանվել է 3,322,120 հատ պակաս կամ 50.3%
  1. Նոր ավելացած և դուրս եկած երկրներ՝ 2026թ. պատկերում

2026 թվականին արտահանման աշխարհագրությունը շատ ավելի բազմազան է դարձել, չնայած ծավալների նվազմանը.

  • Երկրներորոնք չկային 2025-ի աղյուսակում․ Լատվիա, Շվեյցարիա, Ուզբեկստան, ԱՄՆ, Էստոնիա, Ֆրանսիա, Կիպրոս, Իրան, Ռումինիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Թուրքիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Սինգապուր, Իրաք, Լեհաստան:
  • Երկրներ, որոնք 2026-ին դուրս են եկել արևտահանման ցանկից․ Կատար, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Բելգիա, Չեխիա:
  1. Արտահանում դեպի Եվրամիության անդամ երկրներ
  • 2025 թվականին՝ ԵՄ երկրներ արտահանվել են միայն փոքր ծավալով մրգեր։
    • Գերմանիա՝ ծիրան (2.5 կգ), սալոր (2.5 կգ)
    • Բելգիա՝ ծիրան (1675 կգ)
    • Չեխիա՝ ծիրան (130 կգ)
  • 2026 թվականին՝ Արտահանումը դեպի ԵՄ կտրուկ մեծացել է, սակայն՝ գրեթե միայն ծաղիկներ, միրգ-բանջարեղենը՝ փոքր քանակությամբ
    • Լատվիա՝ ելակ (45 կգ), ծաղիկ (45,350 հատ)
    • Էստոնիա՝ ծաղիկ (885 հատ)
    • Ֆրանսիա՝ ծաղիկ (9,890 հատ)
    • Գերմանիա՝ ծաղիկ (1,215 հատ)
    • Կիպրոս՝ ծաղիկ (12,895 հատ)
    • Ռումինիա՝ ծաղիկ (224,673 հատ և 3,271 կգ)
    • Պորտուգալիա՝ ծաղիկ (29,580 հատ)
    • Բուլղարիա՝ ծաղիկ (796 կգ)
    • Ավստրիա՝ ծաղիկ (2,065 հատ)
    • Նիդեռլանդներ՝ ծաղիկ (127 կգ)
    • Լեհաստան՝ կեռաս (18,300 կգ), պղպեղ (17,211 կգ)
  1. Այլ ակնհայտ տարբերություններ
  • 2025 թվականի հունիսին արտահանման մոտ 88%-ը գնացել է բացառապես մեկ շուկա՝ Ռուսաստան: 2026 թվականին արտահանումը բաշխվել է այլ երկրների միջև, սակայն բոլորը միասին անգամներով զիջում են ՌԴ արտահանմանը։
  • 2025-ին միայն ծիրանի արտահանումը կազմել է ավելի քան 23 հազար տոննա։ 2026-ին ծիրանի ընդհանուր արտահանումը հազիվ հատում է 3 հազար տոննան (հիմնականում դեպի Ուզբեկստան և Վրաստան)։
  • 2025-ին ծաղիկների արտահանման գրեթե ողջ ծավալը կլանում էր Ռուսաստանը: 2026-ին Ռուսաստան ոչինչ չի գնացել, փոխարենը ծաղիկներ են գնվել Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և եվրոպական մի շարք երկրների կողմից, սակայն անկումը անգամներով է:
  • Վրաստան։ Որոշ ապրանքատեսակների գծով Վրաստանն ունեցել է պահանջարկի կտրուկ աճ: Օրինակ՝ դեպի Վրաստան կեռասի արտահանումը կրկնապատկվել է (2025թ.՝ 346 տոննա, 2026թ.՝ 720 տոննա): Ծաղիկների արտահանումը ևս աճել է ավելի քան կրկնակի (676 հազար հատից հասնելով գրեթե 1.47 մլն հատի): Բացի այդ, 2026-ին Վրաստան է գնացել հսկայական քանակությամբ սոխ՝ ավելի քան 1663 տոննա (2025-ին չկար): Այլ հարց՝ ապրանքը մնացել է Վրաստանում, թե վերաարտահանվել։
  • Ուզբեկստան (ամենամեծ «բացահայտումը»): 2025-ին այս շուկան ընդհանրապես բացակայում էր: 2026-ին այն փաստացի դարձել է արտահանման ամենախոշոր ուղղություններից մեկը։ 2026-ի հունիսին դեպի Ուզբեկստան արտահանվել է.
    • Ծիրան՝ ավելի քան 1,600 տոննա
    • Կեռաս՝ մոտ 616 տոննա
    • Պղպեղ՝ ավելի քան 367 տոննա
    • Լոլիկ՝ ավելի քան 317 տոննա
    • Ծաղիկ՝ ավելի քան 507,000 հատ

Հարցն այն է՝ Ուզբեկստանը եղել է հայկական ապրանքի արտահանման վերջնակե՞տը, թե՞ վերաարտահանվել է։

Այժմ ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալների բացված տարբերակը՝ որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել՝ 2025թ․ հունիսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>