ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը

Ինչպես հայտնի է, ներկայիս ԵՄ–ի ղեկավարները չեն ամաչում նախկին հետկոմունիստական երկրներում աջակցել այդ թվում այնպիսի ռեժիմների, որոնք ակնհայտ բռնատիրական հակումներ ունեն։

Ռումինիայի և Մոլդովայի անցած  ընտրությունները դրանց վառ ապացույցներն էին։

Հայաստանի վերջին ընտրությունների մասով ԵՄ–ի վերնախավի արձագանքները նույնպես դրա մասին են վկայում։

Սակայն ամենացցուն ապացույցն Ուկրաինայում Զելենսկու բռնատիրական ռեժիմին աջակցությունն է, որը հիմնավորվում է, իբր, պատերազմական գործողություններով։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արդեն երկու տարի է ինչ ընտրություններ չեն անցկացվում, և Զելենսկու իշխանությունը կասկածելի լեգիտիմություն ունի։

Ի դեպ, դրա մասին ակնարկում են ոչ միայն Մոսկվայում, այլև Վաշինգտոնում։

Սակայն ներկայիս բրյուսելյան վերնախավը ամեն գնով աջակցում է Զելենսկուն, ակնարկելով, որ Ռուսաստանի «ագրեսիայի» պարագայում ավելորդ է խոսել Զելենսկու լեգիտիմության պակասի  մասին։

Զելենսկին, իր հերթին, զգալով ԵՄ–ի անվերապահ աջակցությունը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը ներքին կյանքում, ռազմական պարտությունների ֆոնին, փորձում է պատմության մութ էջերից խաղի մեջ մտցնել նախկին ուկրաինացի նացիստներին, իբր, ամրապնդելու համար ուկրաինական բանակի ոգին։

Սակայն նրա այդ քայլն այս անգամ սուր արձագանք ստացավ հարևան Լեհաստանում, որն արդեն չորս տարի անվերապահ աջակցել էր Ուկրաինային։

Ինչո՞ւ հենց այս պահին Լեհաստանը որոշեց արձագանքել Զելենսկու այս քայլին, բացատրում է ամերիկյան Bloomberg–ի վերլուծաբան Մարկ Չեմպիոնը։

Ըստ նրա՝ Զելենսկու որոշումը՝ ներկայիս ուկրաինացի զինվորներին դիտարկել որպես պատմական Ուկրիանայի «հերոսների» քաղաքական ժառանգորդ, սխալ որոշում էր, քանի որ վերջիններս նաև համագործակցել էին գերմանացի նացիստների հետ և ցեղասպանել էին տասնյակ հազարավոր լեհերի և հրեաների։

Զելենսկու այս քայլը չէր կարող արձագանք չունենալ Լեհաստանում, որտեղ հիշում են այդ ցեղասպանության դրվագները, մանավանդ, որ ներկայիս Լեհաստանի նախագահի պաշտոնում է հայտնվել մասնագիտությամբ պատմաբան և ազգայնական Կարոլ Նավրոցկին։

Վերջինս իր հայացքներով ոչ միայն ռուսաֆոբ է, այլև ուկրաինաֆոբ, ով փորձում է լեհական հանրության մեջ եղած հակաուկրաինական տրամադրությունները շահարկել իր օգտին։

Մեկ տարի անց Լեհաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որտեղ Նավրոցկու հիմնական մրցակիցը պիտի լինի ներկայիս վարչապետ՝Տուսքը, ով ավելի լիբերալ համբավ ունի և գերադասում է լեհ–ուկրաինական հին հակասությունները թողնել հետևում և առաջ բերել Մոսկվայի դեմ միասնական պայքարի տրամաբանությունը։

Ըստ ամերիկացի վերլուծաբանի՝ Զելենսկին դրա մասին գիտեր, սակայն որոշեց արհամարհել սույն հանգամանքը, որի պատճառով Լեհաստանի ներկայիս նախագահը զրկեց Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ Արծվի շքանշանից։

Թվում էր թե դա Զելենսկուն պիտի վնաս լիներ, սակայն՝ ոչ, այդ քայլով Զելենսկին փաստացի լրացուցիչ վարկանիշ հավաքեց սեփական երկրում, որի արդյունքում Ուկրաինայի նախկին նախագահները, ի համերաշխություն Զելենսկու, նույնպես որոշեցին հրաժարվել այդ լեհական պարգևից, որն ստացել էին իրենց պաշտոնավարման ընթացքում։

Սակայն Զելենսկու այս քայլը, բարձրացրեց նաև Նավրոցկու վարկանիշը Լեհաստանում։

Արդյունքում, Զելենսկու և Նավրոցկու այս քայլերից շահեցին իրենք, և կորցրին իրենց մրցակիցները, համապատասխանաբար՝ Ուկրաինայում և Լեհաստանում։

Սակայն, ըստ ամերիկացի վերլուծաբանի, այս ամենից տուժեց Ուկրաինան։

Հիմնական խնդիրն այն է, որ Զելենսկին ղեկավարում է մի պետություն, որի գոյատևումը գրեթե ամբողջությամբ կախված է Լեհաստանից։ Սա հիմնականում պայմանավորված չէ նրանով, որ Վարշավան ինքն է ինչ-որ բան մատակարարում Ուկրաինային, այլ այն պատճառով, որ Լեհաստանը Կիևին ծառայում է որպես զենքի, ապրանքների և մարդկանց մատակարարման միակ հուսալի ուղի։ Եվ, ինչպես ԵՄ յուրաքանչյուր անդամ, Լեհաստանը նույնպես վետոյի իրավունք ունի Ուկրաինայի անդամակցության հարցում։

Հաշվի առնելով այս հանգամանքը, նշում է վերլուծաբանը, Ուկրաինան չի կարող թույլ տալ ժեստեր, որոնք կօտարացնեն կարևոր դաշնակցին։

Սակայն այս հարցում Զելենսկին լուծում էր իր անձնական հարցը, որպեսզի կարողանար բարձրացնել իր վարկանիշը՝ ռազմաճակատում պարտությունների ֆոնին։

Իհարկե, դրա արդյունքում Ուկրաինան, որպես երկիր, կարող է տուժել, սակայն դա այդքան էլ չի հետաքրքրում Զելենսկուն, քանի որ Ուկրաինան, առանց իրեն, հետաքրքիր չէ։

Զելենսկին այս մոտեցմամբ նման է Փաշինյանին, ով իր քայլերով փորձում է ամրապնդել իր իշխանական դիրքերը՝ ի հաշիվ Հայաստանի։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>