Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

«Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան

Երկու օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել ընտրական երկու տեղամասերի՝ 35/65 և 10/51, արդյունքները։ ԿԸՀ-ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվել է՝ որպես անճշտությունների գումարային չափ:

Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, աջակիցներն ակցիա իրականացրեցին ԿԸՀ-ի շենքի շդիմաց՝ բողոքելով ԿԸՀ-ի կողմից երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման դեմ։

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն այս խնդրի առնչությամբ դիմել է և՛ դատարան, և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշում։ Ինչպես հիշում եք, ԿԸՀ-ն երկու ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր էր ճանաչել և ԿԸՀ-ի երկու՝ «254 և 255 Ա» որոշումներն ենք վիճակելու դատարանում։ Մի շարք արգումենտներ կան, բայց ամենահիմնականն այն է, որ ԿԸՀ-ն չունի նման լիազորություն, երբ հղում է  կատարում Ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածին, որն իրենց նման լիազորություն չի տալիս։

Հիմա դիմել ենք դատարան, որպեսզի այդ որոշումներն անվավեր ճանաչվեն»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը՝ հունիսի 14-ին, պետք է ամփոփի քվեարկության արդյունքները, նախնական ամփոփումը կար, վերահաշվարկների փուլում են, դրանց արդյունքում հիմա պետք է վերջնական արդյունքները լինեն։

«Ընտրական օրենսգիրքը նախատեսում է այդ ամփոփման ընթացքում մի շարք որոշումների ընդունում, այդ թվում՝ վերաքվեարկություն նշանակել։ Մենք համապատասխան դիրքորոշում-պահանջ ենք ներկայացնելու, դիմումը դեռ մուտք չի արվել, որով հիմնավորում ենք, որ առնվազն այդ երկու ընտրատեղամասերում, բայց իրականում բոլոր ընտրատեղամասերում, որտեղ անվավեր են ճանաչել, պետք է նշանակվի վերաքվեարկություն, քանի որ ստացվում է հետևյալ պատկերը՝ անվավեր ճանաչելու հիմքը, անկախ նրանից՝ մենք բողոքարկո՞ւմ ենք, թե՞ չէ, այն է՝ ըստ ԿԸՀ-ի՝ այդ ընտրատեղամասերում անհնար էր պարզել, թե ձայները ում օգտին է կատարվել՝ խախտումներն այնպիսին էին, որ հնարավոր չէր պարզել։ Ըստ էության, հիմնականում ժամը 20։00-ից հետո էին մուտք գործել ընտրատեղամասեր։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանային է 4 տոկոս շեմի առումով, ընդ որում՝ վերահաշվարկի արդյունքում մինչև անվավեր ճանաչելն այդ տոկոսներից ավելի ձայն ուներ, համապատասխանաբար վերաքվեարկությունը պարտադիր է, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ԲՀԿ-ն հավաքո՞ւմ է այդ 4 տոկոսը, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում առհասարակ կասկածի տակ է դրվում ընդհանուր քվեարկության արդյունքները»,- հավելեց Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս ամենից դրական ելք է ակնկալում։

«Ակնկալվում է, որ դատարանը գործը պետք է քննի այսօր»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>