Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Պատերազմ Արցախում
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ

Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «1961թ․ Հայիթիում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Չնայած մասնակցում էր մի քանի թեկնածու, սակայն քվեաթերթիկներում միայն բռնապետ Դյուվալիեի անունն էր։ Ընտրողները հնարավորություն չունեին դեմ քվեարկելու կամ ընտրելու այլ թեկնածուի։ Նա ստացավ 100 տոկոս ձայն և դա մեկնաբանեց որպես ժողովրդի տված անվերապահ մանդատ։ Երևի ասել են՝ է ի՞նչ է որ, էլի ժողովրդի ընտրած է, հետո՞ ինչ, որ անհավասար պայմաններում։

Շարունակեմ․ 1988թ․ Մեքսիկայի նախագահական ընտրություններում երբ ձայների 10 տոկոսը հաշվելուց հետո պարզ դարձավ, որ հաղթում է ընդդիմադիր թեկնածուն, իշխանության թեկնածուն շտապ հայտարարեց, որ ինքը ընտրվել է, հետո կառավարությունը հայտարարեց, իբր ձայների հաշվարկի էլեկտրոնային համակարգը խափանվել է։ Իսկ երբ համակարգը «վերականգնվեց», պարզվեց, որ իշխանական թեկնածուն հաղթել է ձայների 50.4%-ով։ Ընտրակեղծիքների ապացույցները վերացնելու նպատակով խորհրդարանը որոշեց այրել քվեաթերթիկները։ Դե ի՞նչ է որ, էլի ժողովրդի ընտրած է, բա ու՞մ ընտրած է․․․ հետո՞ ինչ, որ անհավասար պայմաններում։

Ռումինիայում 1946թ․ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հավաքեց 80 տոկոս ձայն․ իշխանությունը վերցրեց այդ ձայները իրեն և հայտարարեց, որ ինքն է հաղթել։ Դե գիտե՞ք, երևի ասել են՝ էդքան էլ էդպես չէր, համ էլ ոնցոր ընդդիմությունը «կաշառել էր», «մանիպուլացրել էր» էլ եսիմինչ, ո՞նց են սրանք ասում կամ Լևոնենք՝ 96 թվականին։

Ինձ մոտ տպավորություն է, թե Փաշինյանը իրեն նորից վարչապետ է հռչակել այս օրինակների հիման վրա։ Հայաստանը մոտենում է մի իրավիճակի, որ չի բացառվում՝ սա վերջին համապետական ընտրություններն էր, որին մենք մասնակցում էինք։ Առանց այն էլ նախագահի ընտրուրթյունը դարձրեցին սիմվոլիկ ու ոչ մրցակցային գործընթաց, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է իր հերթին այլանդակում ընտրական իրավունքը, մարդկանմց կամարտահայտումը։ Օրերից մի օր հնարավոր է Նիկոլի կառավարության նիստում որոշեն, թե ով պետք է անցնի խորհրդարան, ով՝ ոչ։ Ինչի հիմա էլ էդպես չէ՞։ Նիկոլը հայտարարում էր, թե «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու ԲՀԿ-ն պիտի չանցնեն շեմը։ Առաջին երկուսի պարագայում չկարողացավ, բայց ԲՀԿ-ի դեպքում կռիվ է անում, որ դուրս թողի։ Եթե Նիկոլ Փաշինյանի թերթի նախկին աշխատողը, ըստ երևույթին՝ շեֆից SMS ստանալով, կարող է որոշել, որ իքս ընտրատեղամասի ձայները չեղարկում է, որպեսզի մեկ ուժ՝ ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան, էլ ի՞նչ ենք քննարկում։ Այ էդպես, գեղավարի։ Նիկոլն այդքան ձայն չունի, որ 2/3-ն ապահովի, ու դրա համար մասնակից ուժերից մեկի ձայները պակասեցնում են ու զրկում մանդատներից։ Ուղիղ եթերում, բոլորիս աչքի առաջ իրականացնում են ընտրական պրոցեսի տապալում, հանցագործություն։ Վերահաշվարկ են անում, տեսնում են, որ ԲՀԿ-ի ձայները ավելանում է, ասում են՝ մի րոպե, բա ընդդիմությունն էլ կակ ռազ բողոքում էր, դնում տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչում։ Դուրս էկավ՝ դե դուք էիք բողոքել, հենա չեղարկեցինք։ Որ իրենց լիազորությունները վերազանցեցին․ էդ հեչ, Նիկոլը ամեն օր է դա անում։ ԿԸՀ-ն չունի նման իրավունք, նա կարող է կրկնակի քվեարկություն դնել, բայց չի կարող ուղղակի տեղամասի արդյունք անվավեր ճանաչել, այն դեպքում, երբ այդ տեղամասն ազդում է ընտրության արդյունքների վրա։

Կրկնում եմ՝ չունի նման իրավասություն, բայց դե էս իշխանությունը քա՜նի բան է արել, որի իրավունքը չուներ։ Նիկոլն էլ իրավունք չուներ գիշերվա կեսին, երբ ձայների ընդամենը մի քանի տոկոսն էր հաշվված, իրեն հռչակել նոր վարչապետ։ Ուղղակի, եթե հիմա քաղաքական մեկ ուժից գողանում են ձայներ, որ իրենց 2/3-ը ապահովեն, ի՞նչն է խանգարում, որ մի 500 տեղամասում էլ ընդդիմության բոլոր ձայները չեղյալ հայտարարեն, որ ապահովեն 3/5-րդ ու սահմանադրություն փոխեն հանուն Ալիևի։

ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը նախադեպ է, կարող են սրանք խփել այնքան տոկոս, որքան ուզում են, ու եթե չի ստացվում՝ ընդդիմության ձայները համարեն անվավեր։ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ի ընտրությունները տոտալ կեղծվել են։ Նախընտրական խուժանությանը հաջորդել է հետընտրական խուժանությունը։

Դեռ 1 տարի առաջվանից սկսես քարոզարշավը, կալանքի տանես ու 9 ամիս պահես հիմնական հակառակորդներից մեկին, խլես մարդու բիզնեսը, որը քո երկրի ամենախոշոր ընկերությունն է, ամբողջ ընթացքում վիրավորես, սպառնաս, բռնաճնշումների դիմես, բյուջեի փողերը շաղ տաս, ստանաս անվերապահ ու հրապարակային աջակցությունը Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թրամփի հետ է՛լ թուղթ ստորագրես, է՛լ նամակներ ստանաս-հրապարակես, Մակրոնի հետ՝ նույնը, Եվրոպական սամիթ անես ընտրություններից 1 ամիս առաջ, բոլորը քեզ գովեն, էլ պաչ, էլ գրկախառնություններ, էլ Ռուբիոյին ուղարկեն մի կես ժամով, որ աջակցություն ցույց տան, ամբողջ քարոզչականի ընթացքում սպառնաս ընդդիմադիր բոլոր-բոլորին, մեղադրանքներ հնչեցնես, ձայնագրություններ մոգոնես ու ԱԱԾ, քննչական, հակակոռուպցիոն, դատախազություն գործուղես բռնաճնշումներ կիրառելու, ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ հորինես… Ժողովուրդ ջան, աշխարհի ծերին որ իրավաբանին էլ հարցնես, սրանք բոլորն ընտրողի կամարտահայտության վրա ազդող գործոններ են։ Բայց դա համարես քիչ ու պետական բյուջեի փողերը շաղ տաս որպես ընտրակաշառք․ թոշակառուներին թոշակով կաշառես՝ ընտրություններից երկու ամիս առաջ 10 հազար դրամ բարձրացնելով թոշակը, դրանից առաջ կաշառես երիտասարդներին՝ բանակը սարքելով 1,5 տարի, ապօրինի շինություն ունեցողներին կաշառես օրինականացման խոստումներով, անհուսալի վարկեր ունեցողներին կաշառես ինչ-որ մեղմացնող օրենքով, էլեկտրական մեքենա ունեցողներին կաշառես գույքահարկի իջեցմամբ, և ընդհանրապես, բազմաթիվ որոշումներ կայացնես ընտրություններից առաջ ու․․․ մի հատ էլ ուշադրություն․ այդ ամենի արդյունքում չստանաս անգամ 50 տոկոսը, ստիպված լինես կեղծելով, լցնելով, ստիպելով բերես ծերը-ծերին հասցնես, որ պահես իշխանությու՞նդ։ Ախար էդ ծերը-ծերինն էլ չի ստացվում, էդ էլ ես ուզում կեղծես, հանես ռադ անես, որ մի բան թքես-կպցնես՝ մնաս։

Սրանք իբր ուզում են մեզ տանել ԵՄ։ Ցույց տվեք Եվրամիության անդամ որևէ երկիր, որտեղ այ էսպիսի խայտառակ ընտրություններ տեղի ունենան։ Միությունից կհանեն ռադ կանեն։ Եվրամիությունն իր անդամ երկրներում այդպիսի ընտրություններ չի հանդուրժի․ Հայաստանինը հանդուրժում են։ Որովհետև դեռ երկար պետք է օգտագործի։ Ավստրիայում ընտրությունների երկրորդ փուլում ձայների հաշվարկման, փոստային քվեների մշակման ընթացակարգային խախտումներ էին եղել, ՍԴ-ն ընտրություններն անվավեր ճանաչեց։ Խոսքը ոչ թե քվեաթերթիկների կեղծման մասին է, այլ ընդամենը ընթացակարգային խախտումների։

Փաշինյանի մակարդակի ընտրություն ոչ միայն Հայաստանում չի եղել, այլև, ոչ մի զարգացած կամ զարգացման ուղին բռնած երկրում։ Եթե մինչ այս հայ ժողովրդի մոտ ընդունված էր նրան դիմել հողատու, թալանչի, դավաճան և այլ հավասարազոր բառերով, դրանց ավելանում է ընտրակեղծարարը։

Կարճ ասած՝ իրականում Նիկոլ Փաշինյանը պարտվել է ընտրություններում։ Սա իշխանության զավթում է, սա չստացասծ քվեի յուրացում է։ Իրենք էլ հո դա գիտեն, հաստատ գիտեն, որ չունեն ժողովրդական աջակցություն։ Պետք է հստակ արձանագրել՝ գողացված քվեներով ձևավորվելիք իշխանությունը լեգիտիմ չէ ու չի լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>