«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան
24
«Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի

Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ

Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» ՔՊ-ի նախընտրական ծրագրի մեջ մտցնելը նշանակում է, որ այսօրվա ՀՀ կառավարությունը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Կոնկրետ խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը և ընդհանուր առմամբ նաև օրինականության սկզբունքը, որն ամրագրված է Սահմանադրության 6–րդ հոդվածում։ Վերջինս ասում է, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Կառավարությունը ոչ Սահմանադրությամբ ոչ օրենքներով, նման լիազորություն չունի, չունի նման հնարավորություն իշխանական լծակներով ներգործել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերի վրա։ Իսկ այն, որ կառավարությունը նման իրավասություն չունի, դրա մասին ասվում է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում։ 17-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։

Դա նշանակում է, որ Հայաստանում գործում է աշխարհիկ պետության սկզբունքը, աշխարհիկ գործերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման գործերը իրականացվում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,  հոգևոր կյանքին վերաբերող գործերը պետության գործեր չեն, պետությունը այդ հարաբերություններին միջամտելու որևէ հնարավորություն չունի, և Սահմանադրությունը հստակ է այդ առումով։

Առավել ևս, որ մեր Սահմանադրությունը 18-րդ հոդվածում հստակ ամրագրել է հենց Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակութային զարգացման, ինքնության պահպանման գործում։ Այդ պայմաններում կառավարության կողմից որևէ ապագա միջամտությունը այն հարցերին, որոնք առաքելական Սուրբ եկեղեցու ներքին ինքնավարության հարցեր են, կլինեն բացարձակ հակասահմանադրական,–ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե ՔՊ–ն վերընտրվի այս ծրագրով, արդյոք դա իրեն լեգիտիմ իրավունք կտա գնալ նման քայլերի՝ հիմնավորելով, որ ժողովուրդն իրեն քվե է տվել, սահմանադրագետն ասաց. «Իրավունք չունեն, որովհետև ժողովուրդը ևս կաշկանդված է սահմանադրությամբ։ Քանի դեռ այս սահմանադրությունը կա և գործում է, որևէ կերպ ՔՊ-ն նույնիսկ եթե իրենց հաջողվի վերարտադրվել, չի կարող լեգիտիմություն ստանալ նման հակասահմանադրական գործողություններ իրականացնելու համար։

Այն հանգամանքը, որ այդ դրույթները ընդգրկված են ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ՔՊ-ի համար սահմանադրությունը սահման չէ, ՔՊ-ի համար կարևոր է մեկ մարդու քմահաճույքը, և իրենք այդ քմահաճույքը  բավարարելու համար պատրաստ են ոտնահարելու և սահմանադրությունը, և Հայաստանի Հանրապետության օրենքները։

Նշեմ նաև, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության վերաբերյալ մենք ունենք նաև հատուկ օրենք 2007 թվականի, որտեղ սահմանադրական բոլոր այն դրույթները, որոնց մասին ես խոսեցի, ավելի մեծ կոնկրետացում են ստացել։ Այնպես որ լեգիտիմության տեսանկյունից ՔՊ-ն որևէ բան չի կարող շահել և չի կարող շահարկել այն հանգամանքը, որ իրենց հիպոթետիկ վերարտադրման պարագայում իրենք իբր ունեն ժողովրդի աջակցությունը։ Դա բացառվում է սահմանադրաիրավական տեսանկյունից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>