Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին

Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան

168.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է հիմնական ուղերձները համագումարից առաջ։

–Վաղը կայանալու է ԲՀԿ համագումարը, նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը ձևավորում են թիմեր և հիմնական ուղերձները հղում հասարակությանը։ Ձեր հիմնական ուղերձներից է երաշխավորված խաղաղությունը։ Իսկ իշխանություններն ընդդիմադիր բոլոր ուժերին մեղադրում են պատերազմի կուսակցություն լինելու մեջ։

– Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր սկզբունքային մոտեցումը. Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են, և որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։

Միայն համերաշխ, ամուր պետությունը կարող է ապահովել երկարատև խաղաղություն։ Եվ հենց այդպիսի խաղաղություն ենք մենք կառուցելու՝ միջազգային իրական երաշխիքների վրա։

–Նաև ասում են, որ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը։ Դուք համամի՞տ եք։

–Այս ընտրությունները ներհայաստանյան ընտրություններ են, դրանք նախ որոշելու են Հայաստանի ներքին կյանքը։

Օգտվելով առիթից, սակայն, ես դիմում եմ մեր միջազգային գործընկերներին։ Իմ գլխավորած ուժի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության համար։

Մենք պատրաստ ենք երկխոսության։ Մենք պատրաստ ենք ազնիվ գործընկերության։ Տարածաշրջանի կտրվածքով մենք հանդես ենք գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։

Կա մի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ. Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն։ Մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։

Մենք մերժում ենք հայ հասարակությունը ճամբարների բաժանելու վտանգավոր քաղաքականությունը։ Ռուսամետներ, արևմտամետներ՝ նման բաժանումները միայն կոտրում են մեր հասարակության ողնաշարը։ Մեզ միասնական, ամուր ողնաշար է պետք, հատկապես՝ հիմա։ Մենք մեր հասարակության ներսում բոլոր բաժանված, պառակտված խմբերին պիտի միավորենք, կամուրջներ կապենք մարդկանց միջև։ Մեր թիմի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու։

Ես կցանկանայի առանձին անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք անցել ենք բարդ փուլ և արել ենք համապատասխան եզրակացություններ։

Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ և արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Մենք կվերակառուցենք մեր դաշինքը, այն կներառի իրական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ՝ արժեքավոր և անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ՝ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սկիզբը, երբ տնտեսությունը փլուզվեց, ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։

Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ, հիմա էդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ Որ դուրս եք գալիս, բա որտե՞ղ է վաճառելու, ո՞ւր է արտահանվելու։ Հո սիրուն խոսքեր ասելով չի՞։ Եվրամիությունը մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ո´չ հրավիրել են, ո´չ էլ սպասում են։ Սա հո խաղ չի՞, որ ռիսկի տակ են դնում մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր երկրի ապագան։

–Խոսեցիք ներքին կյանքի մասին։ Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս եք պատկերացնում փոփոխությունը։ Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ներքին քաղաքականությունից։

–Տարբերվում է առաջին հերթին նպատակներով։ Այսօր երբ նայում ես, թե ինչ է կատարվում մեր երկրի, մեր հասարակության ներսում, էնպիսի տպավորություն է, թե հատուկ ուզում են՝ մարդիկ միմյանց թշնամի լինեն, բաժանվեն փակ, թշնամական խմբերի, իրար ատեն։ Մենք բոլորս կարող ենք հազար հարցում տարբեր կարծիք ունենալ, տարբեր մոտեցումներ։ Ու դա շատ լավ է, որովհետև էդ կարծիքներով պիտի կիսվենք, պիտի իրար լսենք, որ ընտրենք ճիշտ ճանապարհը։

Տարբեր կարծիք ունեցողը հո թշնամի՞ չի։ Բայց դարձնում են թշնամի։ Մեր նպատակը պիտի լինի այ հենց դա´ փոխելը։ Մթնոլորտը պիտի փոխենք, որ մարդիկ ձգտեն իրար օգնել, իրար մասին հոգ տանել, մեր երկրի դժվարությունները միասին հաղթահարել, որ մեր երկիրն ամուր լինի ներսից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>